Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 25 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 25. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ԷԲ ընկերություններին տրամադրվում են վարձակալության իրավունքով` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար

Ամբողջ Տեքստ

Հոդված 25. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ 1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ԷԲ ընկերություններին տրամադրվում են վարձակալության իրավունքով` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ԷԲ ընկերությունների համար սահմանել` ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար. բ) բոլոր հողամասերում, անկախ սեփականության ձևից, էլեկտրաէներգիայի բաշխման օդային գծերի, հենասյուների, ենթակայանների շրջակա տարածքի, օդային և մալուխային գծերի անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար հողամասի տարածքների նկատմամբ` անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար:

3. Հողի սեփականատիրոջ կողմից հողամասի նպատակային օգտագործման սահմանափակումները, որոնք պայմանավորված են ԷԲ ընկերությունների էլեկտրակայանքներին առաջադրվող պարտադիր տեխնիկական պահանջների ապահովման անհրաժեշտությամբ, սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և կնքված պայմանագրերով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել