Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — Ազատազրկման կատարման պայմանները միջին անվտանգային գոտում 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — Ազատազրկման կատարման պայմանները միջին անվտանգային գոտում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 96. Ազատազրկման կատարման պայմանները միջին անվտանգային գոտում 1. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ծանր հանցանքների համար դատապարտվածները, խիստ պայմաններում` առանձնապես ծանր հանցանքների համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրածները՝ ռեցիդիվի դեպքում։ 2. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակ

Ամբողջ Տեքստ

Հոդված 96. Ազատազրկման կատարման պայմանները միջին անվտանգային գոտում 1. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ծանր հանցանքների համար դատապարտվածները, խիստ պայմաններում` առանձնապես ծանր հանցանքների համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրածները՝ ռեցիդիվի դեպքում։

2. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն ութ կարճատև և ութ երկարատև տեսակցություն։

3. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն վեց կարճատև և վեց երկարատև տեսակցություն։

4. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

5. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ ցերեկային որոշակի ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ։

7. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի՝ երկու կամ ավելի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ։

8. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել