ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը (վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն) 1. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն) 2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե` 1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը. 1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը. 1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել. 1.3) նա օրենքով սահմանված կարգո
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը (վերնագիրը փոփ. 13.09.19 ՀՕ-180-Ն) 1. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն) 2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե` 1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը. 1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել. 1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. 2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն. 3) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած. 4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով. 5) նա մահացել է: 3. (մասը հանվել է 13.09.19 ՀՕ-180-Ն) 4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝ 1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն. 2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից. 3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից. 4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները. 5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը. 6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին: 4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին: 4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
5. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաև Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: (18-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ.
25.03.20 ՀՕ-199-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-163-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
