Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները 1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: 2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս: 3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր,

Ամբողջ Տեքստ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները 1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

6. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով: (7-րդ հոդվածը խմբ. 12.07.23 ՀՕ-266-Ն) (12.07.23 ՀՕ-266-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել