Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160 — Գույքային հայցի հարուցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 160 — Գույքային հայցի հարուցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 160. Գույքային հայցի հարուցումը 1. Մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում և պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը: 2. Գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո` մինչև նախնական դատալսումների ավարտը: Վարույթին ավելի ուշ ներգրավված տուժողն իրավասու է գույքային հայց հարուցելու տուժող ճանաչվելուց անմիջապես հետո: 3. Գույքային հայց հարուցվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 160. Գույքային հայցի հարուցումը 1. Մասնավոր շահերի պաշտպանության համար գույքային հայցը հարուցում և պաշտպանում է տուժողը կամ նրա ներկայացուցիչը, իսկ պետական շահերի պաշտպանության համար` դատախազը:

2. Գույքային հայցը կարող է հարուցվել քրեական գործը դատարան հանձնելուց հետո` մինչև նախնական դատալսումների ավարտը: Վարույթին ավելի ուշ ներգրավված տուժողն իրավասու է գույքային հայց հարուցելու տուժող ճանաչվելուց անմիջապես հետո:

3. Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

4. Հայցադիմումում պետք է նշվի, թե որ վարույթով, ով, ում դեմ, ինչի հիման վրա և ինչ չափով է գույքային հայց հարուցում, ինչպես նաև խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի կամ գույքի բռնագանձման մասին:

5. Հայցի հիմքը և չափը ճշգրտելու անհրաժեշտության դեպքում տուժողը, նրա ներկայացուցիչը կամ դատախազը մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն իրավունք ունեն գրավոր փոփոխելու կամ լրացնելու հայցադիմումը:

6. Եթե հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա թերությունները վերացնելու համար դատարանն այն վերադարձնում է ներկայացրած անձին: Եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում հայցը համարվում է ընդունված սկզբնական ներկայացման օրը: Հակառակ դեպքում հայցը համարվում է չհարուցված:

7. Գույքային հայց ներկայացրած անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը ձեռնարկում է գույքային հայցն ապահովելու միջոցներ: 7.1.

8. Գույքային հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի այդպիսի հայց հարուցելու քաղաքացիական դատավարության կարգով: (հոդվածը 22.10.25 ՀՕ-353-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել