Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 275 — Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը (վե
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 275 — Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը (վե

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 275.Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը (վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն) 1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքները,

Ամբողջ Տեքստ

Հոդված 275.Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը

(վերնագիրը խմբ. 26.05.08 ՀՕ-76-Ն)

1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

1.1) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2.1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը խոշոր չափերով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: 2.2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.

2) կրկին անգամ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) կազմակերպված խմբի կողմից`

2) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-116-Ն)

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

4. (մասն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-323-Ն)

5. Սահմանել սույն օրենսգրքում թունավոր նյութերի ցանկը` համաձայն սույն օրենսգրքի հավելված N 2-ի:

6. Սահմանել սույն օրենսգրքում խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը` համաձայն օրենսգրքի հավելված N 3-ի:

(275-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, 26.05.08 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ- 116-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել