Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 236 — Թվային խուզարկությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 236AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 236 — Թվային խուզարկությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 236. Թվային խուզարկությունը 1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է: 2. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը: 3. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 236. Թվային խուզարկությունը 1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է:

2. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը:

3. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ:

4. Եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային մեկ այլ համակարգում, որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզբնական համակարգչային համակարգից, և որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների կորստի կամ ոչնչացման, ապա թվային խուզարկությունը կարող է տարածվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգչային այդ համակարգի վրա։ (236-րդ հոդվածը լրաց.

24.10.24 ՀՕ-393-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել