ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
17 սեպտեմբերի 2007թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Կ.Բալայանի, Ֆ.Թոխյանի, քննության առնելով ՀՀ քաղաքացի Էմմա Կարապետյանի կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ քաղաքացի Էմմա Կարապետյանը դիմել է Սահմանադրական դատարան,
վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետի
դրույթների սահմանադրականությունը:
Դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին
մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4 եւ 5 մասերի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է նաեւ սահմանադրական
դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմումատուն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ
գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի պահանջներին: Ելնելով սոցիալական ծանր վիճակից դիմումատուն խնդրում է ազատել իրեն
պետական տուրքի վճարման պարտականությունից:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ մասով, սահմանադրական դատարանի 2-րդ կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ քաղաքացի Էմմա Կարապետյանի դիմումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 6-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:
Ghy:
2. Դիմումատուին ազատել պետական տուրքի վճարման պարտականությու-
ԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱ
ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ 15
лъ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
