Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բ. — ՍԴ1/0014/11/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բ. — ՍԴ1/0014/11/23

Վճռաբեկ դատարանՍԴ1/0014/11/2328 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 51152221 քրեական վարույթով ՀԳ-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ քրեական վարույթով տուժող Ս.Բ.-ի բողոքը, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ հարուցվել է մինչդատական ակտի վիճարկման վարույթ: Առաջին ատյանի

Ամբողջ Տեքստ

«Ֆոր Տ.

յ 22 ոյք "5 մ ՍԴԼ/0014/11/23

Ուշ ա-ի:

(ՈՐԻ: Ն

ՊՈպՔ ՄԱՆ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Առաքելյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

28 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ տուժող Մ.Բ.-ի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 51152221 քրեական վարույթով ՀԳ-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ քրեական վարույթով տուժող Ս.Բ.-ի բողոքը, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ հարուցվել է մինչդատական ակտի վիճարկման վարույթ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ՄԲ.-ի բողոքը մերժվել է:

2. ՍԲ.-ի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 14-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Բ.-ը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 4ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերնույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները ոջ իրավաչափորեն սահմանափակել են իր դատական պաշտպանության իրավունքը: Մասնավորապես,

Յ

բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի Լին մասում, որտեղ սահմանված են մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, օրենսդրի կողմից օգտագործվել է «պարունակում է» արտահայտությունը: Լեզվաբանական վերլուծությունը հնարավորություն է տալիս հասկանալու, որ «պարունակել» ն «ներկայացնել» բառերը համիմաստ, այսինքն, հոմանիշ բառեր չեն, ուստ չեն կարող նույնացվել: Հետնաբար, քրեադատավարական հիշյալ նորմով սահմանված պահանջն առ այն, որ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը, չի կարող ընկալվել որպես դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը բողոքին կցելու պարտականություն: Այս համատեքստում, բողոք ներկայացրած անձը նան փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30Էրդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ սպառիչ կերպով սահմանված է բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկը, բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված որոշումը բողոքին կցելու պարտականություն նս դրված չէ: Ինչ վերաբերում է այդ ակտն իր կողմից լրացուցիչ ներկայացված չլինելու առումով ստորադաս դատարանների արձանագրմանը՝ նախ, օրենսդիրը բողոքին վերաբերող նյութերը դատարան ներկայացնելու պարտականությունը դրել է վարույթի հանրային մասնակցի վրա. տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարան ստացված նյութերում առկա էր դատախազի համապատասխան որոշումը: Բացի այդ, մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու որոշմամբ Առաջին ատյանի դատարանն իր համար սահմանել էր բացառապես լրացուցիչ, միջնորդություներ ն բացատրություններ ներկայացնելու հնարավորություն: Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը չէր կարող ունենալ դատախազի համապատասխան վարութային ակտն իր կողմից լրացուցիչ կարգով ներկայացվելու ակնկալիք:

Բողոքը մերժելու հիմքում դրված Առաջին ատյանի դատարանի մյուս՝ բողոքի պահանջը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանի իրավասությունների սահմաններից դուրս լինելու վերաբերյալ փաստարկը, ըստ բողոքի հեղինակի՝ չէր կարող բողոքը մերժելու հիմք հանդիսանալ՝ իր բնույթով ձնական այդ պահանջի խախտումը շտկելու ողջամիտ

4

հնարավորության առկայությամբ պայմանավորված, այն է՝ Առաջին ատյանի դատարանի կողմից բողոքաբերից պարզաբանումներ պահանջելով:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանը բողոքը մերժելու որոշումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) Բողոքի կապակցությամբ (Առաջին ափտյանի դատարան ստացված նյութերի ուսումնասիրության, (|խհամապատաւսխան) իրավանորմերի ն իրավական դիրքորոշման համալիր վերլուծության արդյունքում Առաջին ատյանի դյատարունն արձանագրում է, որ սույն պարագայում բողոքաբերը ներկայացված բողոքում թեն նշվ է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը, սակայն դատարան չի ննրկայացրել բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում: կայացված ակտի: Ավելին` նշված ակտը բողոքարերի կողմից լրացուցիչ նս չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է բողոքաբեր ԱԲ-ի՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ ԱՍարգսյանի՝ 2023 թվականի օգոսվկտսի 29ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը բեկանելու պահանջին, ապա ԼԱռաջին ատյանի դատարանը փապրում է, որ վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը բեկանխպր դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դափարանի լիազորությունների շրջանակներից ն դատարանը կարող է միայն որոշում կայացնել վարույթի հանրային մասնակցի վրա` անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու(կատարելու) պարտականություն դնելու մասին:

(-)

Վերոգրյալի արդյունքում, (Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված լինելուց հերո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն Լ

5

բողոքարկող անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին: Ուարի, եթե բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դափավարությաւն օրենսգրքով բողոքին ներկայացված պահանջները, ապա առանց անդրադաոնալուբողոքի հիմքերին՝ դավաարանը պետք է մերժի այն: (..)»:

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(..) Առաջին ատյանի դատարանի (..) հիմնավորումները դիտարկելով (համապատասխան) իրավական նորմերի լույսի ներքո, (Վերաքննիչ դատարաւնը) գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամի բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է, մասնավորապես այն հանգամանքով, որ դիմողի կողմից Առաջին ատյանի դատարան չի ներկայացվել բողոքարկվող վարութային ակտի դավախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը, բացի այդ նշված ակտր դիմողի կողմից լրացուցիչ նս չի ներկայացվել դատարան:

Ինչ վերաբերում է դիմող ԱԲ-ի՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ ԱՍարգսյանի՝ 2023 թվականի օգոսվկտսի 29ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշումը բեկանելու պահանջին, ապա Առաջին ատյանի դատարունն արձանագրել է, որ վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը բեկանխպր դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության դափարանի լիազորությունների շրջանակներից ն դատարանը կարող է միայն որոշում կայացնել վարույթի հանրային մասնակցի վրա` անձի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված կոնկրետ վարութային ակտեր կայացնելու (կատարելու) պարտականություն դնելու մասին, նման դիրքորոշումն ընդունելի է նան Վերաքննիչ դատարանի համար:

ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 53-59:

6

Վերը նշվածը հաշվի առնելով Վերաքննիչ դատարանը փաւսվում է, որ բողոքին ներկայացվող պահանջները պահպանված լինելուց հերո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին, այն է` բողոքարկող անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դրույթներով հիմնավորված փաստարկներին, հետնարար, եթե րողոքի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ դիմողի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով բողոքին ներկայացված պահանջները, ուստի առանց անդրադառնալու բողոքի հիմքերին՝ դավաարանը պետք է մերժի այն:

Ինչ վերաբերում է դիմող ԱԲ-ի կողմից բերված հատուկ վերանայման բողոքում նշված փաստարկներին (պնդումներին), ապա հարկ է նկատել, որ դրանք Առաջին ատյանի դատարանի կողմից րազմակողմանի վերլուծության են ենթարկվել, որպիսի մոտեցումները նույնպես ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար, ուստի Վերաքննիչ դատարանը դրանց վերարին չի անդրադառնում կրկնությունից անհարկի խուսափելու համար: (..)»՛:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները չպահպանելու պատճառաբանությամբ Ս.Բ-ի բողոքը մերժելն արդյո՞ք հանգեցրել է նրա՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

9. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն Առաջին ատյանի դատարան ստացվելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` «մ. Մինչդատական ակտի վերաբերյալ ոռղոքը պարունակում է`

(-)

ծ) բողոքարկվող վարութային ակտի դավախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը.

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 32-43:

7

(-)

Ց) բողոքի (2) պահանջը.

(-)

2 Բողոքին կցվում է բողոքի պավտենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավատրող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի»:

10. Վճռաբեկ դատարանը Նաիրա Մելիքյանի գործով անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին` արձանագրել է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը: Վճռաբեկ դատարանի գնահատմամըբ՝ հիշյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի բողոքը պարունակի համապատասխան մինչդատական ակտի դեմ բողոքը, նախքան դատարան ներկայացնելը, իրավասու դատախազին բողոքարկելու ն նրա կողմից բողոքը չբավարարելու վերաբերյալ փաստական տվյալներ, բացառությամբ,։ երբ վիճարկվում է ձերբակալումը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի վարութային ակտը::

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301րդ հոդվածի 2-րդ մասով բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը ներկայացվող բողոքին անմիջականորեն կցելու պահանջ օրենսդիրը չի սահմանել, հետնաբար այդպիսին չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար:

1. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի Լին մասով : Տես Վճռաբեկ դատարանի` Նարա Մելիքյանի գործով 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0180/11/23 որոշումը:

8

սահմանված պայմանները պահպանված չլինելու պատճառաբանությամբ, մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ թեն բողոքում նշված է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը, սակայն բողոքին չի կցվել, այնպես էլ լրացուցիչ կարգով չի ներկայացվել բողոքարկման արդյունքում կայացված ակտը: Բացի այդ, բողոքի պահանջը դուրս է մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով դատարանի իրավասությունների շրջանակից",

- Վերաքննիչ դատարանը, մերժելով ԱԲ.-ի հատուկ վերանայման բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին»:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետնության հետ, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին պետք է կցվեր բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը: Այսպես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30Լրդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը ենթադրում է, որ բողոք,՝ Օ:պետք է պարունակի համապատասխան փաստական տվյալ՝ դատախազական բողոքարկման

ընթացակարգը սպառած լինելու վերաբերյալճ: Տվյալ դեպքում, ՄԲ.-ի` Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը պարունակել է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը, ինչն արձանագրել է նան Առաջին ատյանի դատարանը: Մասնավորապես, ըստ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի` հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հսկող դատախազի որոշման դեմ վերադաս դատախազին ներկայացված բողոքը մերժվել է՛ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նան բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով, որտեղ սպառիչ կերպով «Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

«Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Մելիքյանի գործով հիշյալ որոշման 131-րդ կետը: 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-9:

9

թվարկված են բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերը, բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը բողոքին կցելու պարտականություն դրված չէ: Բացի այդ, տվյալ դեպքում, Առաջին ատյանի դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելու որոշումը կայացնելու պահին իր տրամադրության տակ ունեցել է բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման արդյունքում կայացված ակտը::

12... Միննույն ժամանակ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի թիվ ՍԴՈՎՅՉԶ0 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի պահանջը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով դատարանի իրավասությունների սահմաններից դուրս լինելու

պատճառաբանությամբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելը նս հիմնավոր համարվել չի կարող՝ չափազանց ձնական լինելու ն այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայությամբ պայմանավորված, մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը, ներկայացված բողոքի հիմնավորվածության ըստ էության քննության շրջանակներում, առնվազն կարող էր բողոք բերած անձին՝ բողոքի պահանջը պատշաճ ձնակերպելու հնարավորություն ընձեռեր:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նան այն փաստին, որ դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն օրենսգրքում առկա պահանջների չպահպանման դեպքում դատարանի համար նախատեսում էր միայն մեկ հնարավորություն` մերժելու վարույթի հարուցումը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2024 թվականի հունվարի 16ին կատարված փոփոխություններով՝ 302-րդ հոդվածի 11Լրդ մասով դատարանի համար նախատեսվեց լրացուցիչ հնարավորություն` մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակությանը ն կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների անհամապատասխանության դեպքում բողոքը վերադարձնել այն ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունները: Այս "Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թիվ 51152221 քրեական վարույթի նյութերը պարունակող լազերային սկավառակ, թերթ 46:

10

կարգավորումը նս ապացույց է այն բանի, որ ձաական պահանջների չպահպանումը անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները չպահպանելու պատճառաբանությամբ ԱԲ-ի բողոքը մերժելը հանգեցրել է նրա՝ դատական պաշտպանութան ն դատարանի մատչելիության իրավունքների խախտման:

13. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը մերժելը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելը ոչ իրավաչափորեն սահմանափակել է ՄԲ--ի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքները, այսինքն, հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթն Առաջին ատյանի դատարանի՝ նոր քննության փոխանցելու հիմք է՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:։

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

ՄԲ.-ի բողոքի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 2ի որոշումը ն այն 5 Տե՛ս, ուսմոնջ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

1

անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանել ու վարույթը փոխանցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴ1/0014/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել