Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղարիբյան — ՎԴ/4308/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ղարիբյան — ՎԴ/4308/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/4308/05/2013 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտեմ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտեմ Ղարիբյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, երրորդ անձ «Կամսար» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն)` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու), ն որպես հետնանք՝ Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2020 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2022 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը ն 13.10.2022 թ

Ամբողջ Տեքստ

Հաաա ՀԸ-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4308/05/20

Վարչական գործ թիվ ՎԴ/4308/05/20 2026թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Սոսյան

Դատավորներ՝ Կ. Գնորգյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2026 թվականի ապրիլի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտեմ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արտեմ Ղարիբյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, երրորդ անձ «Կամսար» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն)` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու), ն որպես հետնանք՝ Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2020 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2022 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը ն 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Արտեմ Ղարիբյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը,

2

19.05.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2020 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը ն 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Համբարձումյան) (այսուհետ՝ Դատարան) 11.03.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.03.2025 թվականի (հրապարակված՝ 02.06.2025 թվականին) որոշմամբ Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 11.03.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պողոսյանը 19.03.2025 թվականին հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտեմ Ղարիբյանը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արնիկ Գալոյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 29-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 22.1-րդ, 23-րդ, 25-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 8-րդ, 38-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 19.03.2015. թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման եպատակով թույլտվությունների ն այլլրլ`փաստաթղթեի տրամադրման կարգը՝։ հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շինարարության թույլտվության համար անհրաժեշտ նախագծային 60փաստաթղթերում կադաստրային կոորդինատների բացակայության պայմաններում հնարավոր չէ հանգել հետնության, որ շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Ավելի քան ակնհայտ ն ապացուցված է եղել, որ վիճարկվող շինթույլտվությամբ խախտվել է հայցվորի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, քանզի վիճարկվող շինթույլտվությունները տրված են օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ, այդ թվում` առանց գեոդեզիական հանույթի ն. կառուցվող շինության տեղադիրքի կոորդինատների, շինությունը փաստացի կառուցված է նան հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, շինթույլտվությունների հիման վրա տրված է ավարտական ակտ, այսինքն ակնհայտ է

3

շինթույլտվությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է այս հանգամանքները՝ վճիռը թողնելով անփոփոխ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2025 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ փոփոխել այն՝ հայցը բավարարել:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը չի ապացուցվել, ընդհակառակը՝ գործում առկա ապացույցները վկայում են հակառակի մասին, ուստի վերջինիս կողմից չէր կարող վիճարկման առարկա դառնալ Ընկերությանը տրված շինարարության թույլտվությունը:

Սահմանված կարգով ներկայացել են նախագծային փաստաթղթերը,

փորձաքննության դրական եզրակացությունը, ինչպե, նան պահանջված այլ փաստաթղթերը, որի արդյունքում ն տրամադրվել է համապատասխան շինարարության թույլտվություն:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Դ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ռտո՛ վկայականի համաձայն՝ տատա հասցե, կադաստրային ծածկագիր ատաանշարժ գույքի նկատմամբ 09.07.2018թ. գրանցվել է Արտեմ Ղարիբյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 8):

2 Անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122018-07-010 վկայականի համաձայն Կոտայքի մարզ, Հրազդան համայնք,

ք. Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամաս, թիվ 39 հողամասի, կադաստրային ծածկագիր՝ 07-001-0705-0140, անշարժ գույքի նկատմամբ 12.12.2018թ. գրանցվել է Ընկերության սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9):

3 Նախագծային թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու հայտի համաձայն՝ հյուրանոցային-ռեստորանային համալիր Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք, Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամաս 39 07-001-0705-0140 կառուցման համար կից ներկայացվել է կառուցապատվող հողամասի ուրվագծային հատակագիծը՝ նախագծվող օբյեկտի մոտավոր տեղանշմամբ, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականի պատճենը, ընկերության պետական ռեգիստրի վկայականի պատճենը, նախատեսվող համալիրի էսքիզային նախագիծը (հատոր 1-ին, գ.թ. 78):

։ Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

4

4) Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համաձայն` Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամաս թիվ 39 հասցեում հյուրանոցային համալիրի, կից ռեստորանի, միջինից բարձր ռիսկայնության օբյեկտի նոր կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար տրվել է շինարարության թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 75-77):

5 ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 06.12.2018 թվականին գրանցվել է «ՌԻՄՄԱՐ» ՍՊԸ-ի կանոնադրության փոփոխությունը, ըստ որի՝ ընկերության ֆիրմային անվանումը փոփոխվել է «Կամսար» ՍՊԸ-ի (հատոր 2, գ.թ. 58-59):

6) 5 Չափագրող Տիգրան Փոթիկյանի կողմից 04.06.2020 թվականին ռեֆերենց կայանի միջոցով կատարվել է տաա՛ հասցեի անշարժ գույքի չափագրում (հատոր 1-ին, գ.թ. 13-16):

7) «Գնահատման ն փորձաքենությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի 12.05.2021 թվականի թիվ 21/008-Ն եզրակացության հետնություններ բաժնի համաձայն՝ «Համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արենմտյան թաղամաս 39 հողամասի ն դրան հարակից տարածքների կադաստրային քարտեզում առկա են քարտեզագրական շեղումներ: Կադաստրային քարտեզում շեղումները Ա անճշտություններն արտահայտված են նրանով, որ փաստացի տեղադիրքով օրինական հողամասերը գտնվում են օրինական հատկացված տեղադիրքերում, սակայն օրինական հողամասերի Մ/ՇՏ 84 համակարգով տրամադրված կոորդինատների մուտքագրմամբ օրինական հողամասի տեղադիրքը էական շեղումով է մուտքագրվում կադաստրային քարտեզում, այդ նույն կոորդինատները բնության մեջ տեղադրելով էական շեղումով է արտահայտվում բնության մեջ: Կադաստրային քարտեզում առկա շեղումների վերացմամբ ն շեղման գործակիցների կիրառմամբ ուղղվում են օրինական հատկացված հողամասի կոորդինատները, ն համապատասխան լիազոր մարմնի կողմից կադաստրային քարտեզում փոփոխված կոորդինատների մուտքագրմամբ հնարավոր է ճշգրիտ որոշել օրինական հողամասերի տեղադիրքը բնության մեջ: Կադաստրային քարտեզի ուղղման դեպքում համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամաս 39 հողամասի տեղադիրքը կհամապատասխանի ներկա պահին փաստացի բնության մեջ օգտագործվող հողամասի տեղադիրքին: Համայնք Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-Արենմտյան թաղամաս 39 հասցեում գտնվող հողամասի կամ նույն հողամասում կառուցված շինության Ա տտտ-ի: միջն համադրում առկա չէ: Տ. Փոթիկյանի կողմից 04.06.2020 թվականին տրված հանույթում նշված 27.28 քմ հատվածը գտնվում է համայնք Հրազդան, ք. Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամաս 39 հողամասի օրինական սահմաններում Ա «Կամսար» ՍՊԸ-ի կողմից տիրապետվում է օրինական հիմքով՝ ըստ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12122018-07-0110 վկայականի հատկացված հողամասի» (հատոր 2-րդ, գ.թ. 110-122):

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

5

8) 5 «Գեոգրաֆ» ՍՊԸ-ի 26.05.2021 թվականի թիվ 03/052021-01 մասնագիտական եզրակացությամբ հետնություն է արվել այն մասին, որ. «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, ք. Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզում արտացոլված է շեղումով: Նույն հողամասի կոնֆիգուրացիան համապատասխանում է կադաստրային քարտեզում առկա 07-001-0705-0140 ծածկագրով հողամասի կոնֆիգուրացիային ու տեսքին, սակայն, ըստ կադաստրային քարտեզի կոորդինատների, չի համապատասխանում բնության մեջ եղած իրադրությանը: Միաժամանակ նուն եզրակացության հետազոտության բաժնում արձանագրվել է հետնյալը. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, ք. Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասը կադաստրային քարտեզի ուղղման պարագայում հողամասը ն շինությունը բնության մեջ կունենան գրեթե նույն տեղադիրքը, ինչ այժմ փաստացի կա: ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամասի թիվ 39 հասցեի հողամասի ն բնության փաստացի տեղադիրքի ն ռատ-իծ (ծածկագիր՝ տտո՛) կադաստրային քարտեզի կոորդինատների միջն առկա է համադրում, եթե կադաստրային քարտեզի շեղումները հաշվի չառնվեն: Սակայն կադաստրային քարտեզի շեղումը տվյալ տարածքում չի վերաբերում միայն թիվ 39 հասցեի հողամասին, հարակից ամբողջ տարածքը՝ կադաստրային ամբողջ թաղամասն ունի շեղում, ինչը ենթադրում է, որ հողամասերի նշահարումները, շենք-շինությունների նշահարումները ն համադրման վերաբերյալ ակտերը պետք է կազմվեն՝ հիմք ընդունելով ն հաշվի առնելով քարտեզի շեղումները: Սույն պարագայում, եթե հաշվի առնվեն քարտեզի շեղումները, որնէ համադրում չի առաջանա» (հատոր 2-րդ, գ.թ. 128-138):

9) . «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027/Վ փորձագետի եզրակացության համաձայն. «(..) Սուն փորձաքննությանը տրամադրված, Հրազդանի համայնքապետարանի կողմից տրված 07.05.2018 թվականի թիվ 13 ն 12.05.2020 թվականին տրված թիվ 6 շինարարության թույլտվությունների համար հիմք հանդիսացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փաթեթի մաս կազմող «Հյուրանոցառեստորանային համալիրի գլխավոր հատակագիծ Ա արտաքին կոմունիկացիաներ-Գիրք)»-ի «Գլխավոր հատակագիծ» թերթում բացակայում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 128-Ն հրամանի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ նախագծվող օբյեկտների տեղադիրքերի կոորդինատները, ինչպես նան փորձաքննությանը չեն տրամադրվել միջնորդությամբ պահանջված՝ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 73-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված, նախագծային կապալի պայմանագրին կցվող տարածքի տեղագրագեոդեզիական ն կադաստրային հանույթները (սահմանված նյութերի առկայություն, պարտադիր է շինարարության թույլտվություն -պահանջող օբյեկտների համար՝ անկախ դրանց ռիսկայնության աստիճանից), որոնց բացակայության պայմաններում հնարավոր չէ կադաստրային քարտեզում ն բնության մեջ հստակ տեղորոշել վերոնշյալ նախագծում նեկայացված հողամասը ն շինությունները: Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մաքրավան, Հյուսիս- Արնմտյան թաղամասում գտնվող փորձաքննության առարկա հանդիսացող անշարժ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

6

գույքերում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահմաններում կառուցված հյուրանոցի շենքը շուրջ 27.1 քմ մակերեսով գտնվում է թիվ աաա: կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում, իսկ տեղադրված ցանկապատի մի մասը՝ 11.6 մ-12.2 մ խորությամբ, գտնվում է վերոնշյալ ծածկագրով հողամասի սահմանից ներս: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 20.10.2021 թվականի փորձագետի միջնորդությանն ի պատասխան ստացված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Հրազդան քաղաքի Մաքրավան համայնքի կադաստրային քարտեզից հատվածի (էլեկտրոնային տարբերակի) ն նույն հատվածի վերաբերյալ 2014 թվականին կատարված օդալուսանկարի (վեկտորային ֆորմատով) համադրմամբ, ինչպես նան տեղում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալների համադրված վերլուծությամբ պարզվել լէ, որ առկա են անհամապատասխանություններ փորձաքննության առարկա հանդիսացող հողամասերի՝ կադաստրային քարտեզում ներկայացված տեղադիրքերի Ա փաստացի օգտագործվող հողամասերի (նան ճանապարհի) միջն: Վերոնշյալ խնդրի լուծումը, կողմերի փոխհամաձայնության բացակայության պայմաններում, պահանջում է կադաստրային հողամասերից բարձր միավորումներում (կադաստրային թաղամաս, համայնք, մարզ) ներառվող հողամասերի համալիր ուսումնասիրություն Ա ուղղում, որի կատարումը դուրս է շինարար-փորձագետի իրավասության սահմաններից: Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝ հողամասի սահմաններն ամրագրվում են կադաստրային քարտեզներում, սեփականության, օգտագործման իրավունքը հաստատոող փաստաթղթերում ն արտացոլվում են տեղանքում: (Թիվ 07-001-0705-0140 կադաստրային ծածկագրով հողամասի տեղագրագեոդեզիաական ն կադաստրային հանույթների առկայության ն համալիր ուսումնասիրության իրականացման պարագայում նախագծման փուլում հնարավոր կլիներ հայտնաբերել «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող ն թիվ տատ է կադաստրային ծածկագրով (կադաստրային քարտեզում ներկայացված սահմաններով) հողամասերի համադրված լինելու հանգամանքը: Միաժամանակ փորձաքննության օբյեկտ հանդիսացող հողամասերի համադրման հանգամանքի հայտնաբերման հնարավորության առումով հարկ է նշել, որ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ անհրաժեշտ էր սկսել կադաստրային քարտեզում ներկայացված հողամասի սահմանների Ա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման գործընթացը` տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1ի թիվ 186-Ն հրամանի ն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթների համաձայն ...» (հատոր 3-րդ, գ.թ. 17-28):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 4 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

7

3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 29-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «շահագրգիռ անձ» հասկացության բովանդակությանը, ըսր այդմ դատարանի կողմից հայցվորի իրավական շահագրգռվածության գեահատմաեը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ նե անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ամպահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

8

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Այսպիսով, ֆիզիկական Ա իրավաբանական անձանց կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի իրավաչափության վիճարկումը վարչադատական կարգով կարող է իրացվել նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածին՝ այդ համատեքստում բացահայտելով վարչական հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական շահագրգովածության չափանիշները: Մասնավորապես.

ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն՝ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ե գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե ոչ (տե՛ս, Տիգրան Սանասարյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը, «Լուվի» ՍՊԸ-ի փնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ըեդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4009/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների Ա (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների

9

պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե'ս, Կարինե Ջիլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պերական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ն դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նան պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե'ս, Սվետլանա Օհանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի՝ արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգովածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքներ դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե՛ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ ՍՊԱ. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության' ի դեմս Մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ իրավական շահագրգովածությունը ենթադրում է, որ դատական պաշտպանության պետք է դիմեն միայն նրանք, ովքեր ունեն օբյեկտիվորեն հիմնավորված շահ: Ալ կերպ տասած վարչական դատավարությունում «շահագրգրվածություն» եզրույթը կարելի է բնորոշել իբրն անձի իրական ն փաստացի հետաքրքրվածություն՝ իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության ու վերականգնման ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին ընդգծել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ն գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն պարզելու, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե՝ ոչ: Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուծ դեպքում դատական ։պաշտապանություն Օ6հայցած սուբյեկտի՝ «շահագրգիռ անձ» լինելը քննարկելիս դատարանը պետք է հանգամանալից անդրադառնա ոչ միայն սուբյեկտային կազմի առկայությանը, այլե այդ սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ն ազատություններ ունենալուն ն այն «ռեալ/իրական» շահի առկայությանը, որը ենթակա է պաշտպանության

10

կամ վերականգնման (տե'ս, «ԵՐԵՎԱՆ ՄԱՐՄԸԼԵՅԴ ԻՆԴԸՍԹՐԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձիեք Աշոր Գրիգորյան, Հարություն Գրիգորյան նե «Ակբա բանկ» ԲԲԸ, թիվ ՎԴ/2769/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10042025 թվականի որոշումը):

Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավական շահագրգովածությունը դատարան ներկայացված որնէ պահանջի քննության նախապայման է, ուստի դրա հաստատման համար բավարար չէ միայն հայցվորի սուբյեկտիվ պնդումը. անհրաժեշտ է, որ այն հաստատվի օբյեկտիվ տվյալներով: Այլ կերպ ասած, դատարան դիմելով հայցվորը պետք է մատնանշի ն հիմնավորի իր որնէ իրավունքի ն/կամ ազատության խախտման փաստը կամ դրա խախտման վտանգը, իսկ դատարանը պետք է գնահատի այդ իրավունքի Ա/կամ ազատության պաշտպանության համատեքստում հայցվորի իրավական շահագրգովածության առկայությունը (տե՛ս, Ալբերտ Ամիրյանն ընդդեմ Երնան համայնքի, երրորդ անձ Հովհաննես Ավետիսյան, թիվ ՎԴ/9108/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13102025 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով ողջ վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ վարչադատական կարգով անձանց իրավունքնեի ն ազատությունների պաշտպանության, ըստ այդմ դատարան ներկայացված պահանջի քննության նախապայմանը դատարան դիմող սուբյեկտի իրավական շահագրգովածության առկայությունն է, ի մասնավորի՝ վարչական ակտերի վիճարկման դեպքում` վարչական ակտի իրավաչափության վիճարկման «իրական/ռեալ» իրավունքներ ունենալը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտերի վարչադատական կարգով վիճարկման դեպքում հայցվորի իրավական շահագրգռվածության՝` դատարան դիմելու իրավական շահի առկայության հարցի պարզումից է ուղղակիորեն կախված տվյալ գործի հետագա ընթացքը, այլ խոսքով՝ գործ հետագա ճակատագիրը լուծող դատական ակտի բնույթը: «Վերստին արձանագրելով, որ դիմելով դատարան՝ հայցվորը պետք է մատնանշի ն հիմնավորի իր որնէ իրավունքի Ա/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստը կամ վտանգը, իսկ դատարանն էլ գնահատի հայցվորի իրավական շահագրգովածության առկայությունը՝ Վճռաբեկ դատարանը շեշտադրում է, որ նշված գործընթացում հայցվորի իրավական շահի առկայության վերաբերյալ կասկածի դեպքում, դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Թ օքոօօ") սկզբունքի ուժով սեփական նախաձեռնությամբ պահանջել կամ ձեռնարկել համապատասխան միջոցներ կասկած հարուցող հանգամանքները հերքող փաստական տվյալներ ձեռք բերելու համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործով Արտեմ Ղարիբյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Հրազդանի

11

համայնքապետարանի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը, ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Հրազդանի համայնքապետարանի 12.05.2020 թվականի թիվ 6 շինարարության թույլտվությունը, 19.05.2021 թվականի թիվ 16 շինարարության թույլտվությունը, 20.05.2020 թվականի թիվ 22 շինարարության թույլտվությունը ն 13.10.2022 թվականի թիվ 104 շինարարության թույլտվությունը:

Դատարանը 11.03.2024 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ. «(...) Ըեդ որում, սույն գործի լուծման համար որնէ նշանակություն չունի այն հարցը, թե արդո՛ք վեճի առարկա շինությունը փաստացի կառուցվել է հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, թե ոչ: Գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկրիվ հերազոտման արդյունքում Դատփարաեը գտնում է, որ սուն գործի քենությամբ ձեռք բերված ապացույցներով այդ թվում եան' «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 2-0027Վ «Փորձագետի եզրակացությունով», չի հաստատվում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայե' «Կամսար» ՍՊԸ-ի կողմից կառուցված օբյեկտը (օբյեկտները) նախագծված է եղել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ատա՛ճ6 վկայականի համաձայն Արտեմ Ժորայի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող' ատո՛' հասցեում գփեվող հողամասի վրա:

Մասնավորապես, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ «Փորձագերի եզրակացությունից» ն այդ եզրակացության վերաբերյալ փորձագետի կողմից տրված ցուցմունքից հետնում է, որ նախագծվող օբյեկտների տեղադիրքերի կոորդինատների, տարածքի տեղագրագեոդեզիական ն կադաստրային հանույթների բացակայության պայմաններում հնարավոր չէ կադաստրային քարտեզում ն բնության մեջ հստակ տեղորոշել վիճարկվող շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած նախագծում ներկայացված հողամասը ն շինությունները: Հետնաբար, հեարավոր չէ հաստատված համարել նան այն փաստը, որ վեճի առարկա կառույցը նախագծված է եղել նան հայցվորին պատկանող հողամասի վրա:

Իեչ վերաբերում է «Փորձաքենությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 30.09.2022 թվականի թիվ 21-0027Վ «Փորձագերի եզրակացությունովլ» արձանագրված այն հանգամանքին, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մաքրավան, Հյուսիս-Արնմտյան թաղամասում գտնվող փորձաքենության առարկա հանդիսացող անշարժ գույքերում իրականացված փորձագիտական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալեերի վերլուծությամբ պարզվել է, որ «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահմաններում կառուցված հյուրանոցի շենքը շուրջ 27.1 քմ մակերեսով գտեվում է թիվ տտո՛2 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում, իսկ տեղադրված ցանկապատի մի մասը' 11.6մ-12.2 մ խորությամբ, գտեվում է վերոնշյալ ծածկագրով հողամասի սահմանից ներս, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված

19 Հանդիսանում է անձնական տվյալ

/ Հանդիսանում է անձնական տվյալ

ռ Հանդիսանում է անձնական տվյալ

12

հանգամանքը որնէ նշանակություն սույն գործի լուծման համար ունենալ չի կարող: Մասնավորապես, նույն եզրակացության «Հետազոտություն» բաժնում արձանագրված փաստերից, ինչպես նան փորձագետի ցուցմունքից հենում է, որ նշված եզրահանգմանը փորձագետը հանգել է արդեն կառուցված հյուրանոցի շենքի, ինչպես նան որպես «Կամսար» ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվող հողամասի սահման հանդիսացող մետաղական սյուներով կառուցված ցանկապատի եզրային կետերի հանութագրման արդյունքում ստացված կոորդինատները փորձաքննությանը տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից տրված Կոտայքի մարզի Հրազդան համայնքի կադաստրային քարտեզից հատվածի հետ' «ձալօԸՇօմ» ծրագրով «Ո/ՐՇՏ-84» (4ՋՏԽԹԷԷ 02. կոորդինատային համակարգում համադրելու միջոցով: Այսինքե' տվյալ եզրահանգումը վերաբերում է փաստացի կառուցված շինությանը, փաստացի իրավիճակին, ն որնէ առեչություն չունի նախագծային փաստաթղթերի հետ: Իսկ հայցվորի իրավական շահագրգովածության ն սույն գործով վիճարկվող շինարարության թույլրվության իրավաչափության հարցերի գնահատման տեսանկյունից նշանակություն ունի միայն այն հարցը, թե արդյոք ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայեքի ղեկավարի 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացած

ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն՝ «Կամսար» ՍՊԸ-ի կողմից կառուցվող օբյեկտը (օբյեկտները) նախագծված է եղել անշարժ գույքի եկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ տատ ՛3 վկայականի համաձայն Արտեմ Ժորայի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող' ատա՛՛ հասցեում գտեվող հողամասի վրա, թե ոչ:

Նման պայմաններում Դատարանը գփեում է, որ սույն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցեերով չի հաստատվում այն փաստը, որ 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության տրամադրմամբ խախտվել են հայցվորի' ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներ ու ազատություններ, այդ թվում' սեփականության իրավունքը:

Վերոնշյալ հիմեավորումեերով անհիմե են նան հայցվորի' լսված լինելու իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկները, քանի որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել հայցվորին վեճի առարկա վարչական վարույթում որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերի առկայությունը:

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել հայցվորի` 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվությունը վիճարկելու համար իրավական որնէ շահագրգովածություն ունենալու փաստը, այսինքե' հայցվորը չի հանդիսանում «շահագրգիռ անծ»:

Նման պայմաններում Դատարանն այլես չի անդրադառնում 07.05.2018 թվականի թիվ 13 շինարարության թույլտվության իրավաչափության վերաբերյալ հայցվորի մյուս փաստարկներին, քանի որ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար բավարար չէ, որպեսզի վարչական ակփտն ընդունված լինի օրենքի խախտմամբ, այլ անհրաժեշտ է նան, որպեսզի դրա ընդունմամբ խախտված լինի հայցվորի որնէ իրավունք: Իսկ տվյալ դեպքում

5 Հանդիսանում է անձնական տվյալ

ճ Հանդիսանում է անձնական տվյալ

13

չի հաստատվել վիճարկվող վարչական ակտի ընդունմամբ հայցվորի որնէ իրավունքի խախտման փաստը:

Այսպիսով, Դատարանը գտնում է, որ առկա չեն վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, հայցը հիմեական պահանջի մասով անհիմե է ն ենթակա է մերժման (...)»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արտեմ Ղարիբյանի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(..) Ընդ որում' հայցվորի փաստարկներն ինչպես հայցադիմումով, այնպես էլ վերաքենիչ բողոքով ըստ էության հանգում են երան, որ շինության որոշակի հատված կառուցված է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ եշված փաստարկը շինարարության թույլտվության անվավերության հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձի սեփականության իրավունքի վկայականում նշված հողամասի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, ինչը հստակ նշված է նան ճարրարապետահատակագծային առաջադրանքում, ն եթե նույնիսկ շինությունը որնէ չափով կառուցվել է (կառուցվում է) հայցվորի հողամասում, ապա դա ենթադրում է շինարարության թույլտվության տրամադրումից հետո կատարված գործողություն (շեղում), այսիեքն' այն ընդգրկված չէ ն չէր կարող ընդգրկված լինել շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված գործընթացում, քանի որ, ինչպես եշվեց, թույլտվությունը տրվել է երրորդ անձի վկայականում եշված հողի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, ուստի ենթադրյալ շեղումը չի կարող գնահատվել շինարարության թույլտվության իրավաչափության գնահատման շրջանակում:

Ինչ վերաբերում է գործում առկա փորձագիտական եզրակացություններին, որոնցով արձանագրվել են կադաստրային քարտեզում հայցվորին ն երրորդ անձին պատկանող հողամասերի կոորդինատների շեղումներ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դա վերաբերում է քարտեզագրման ժամանակ թույլ փված ենթադրյալ սխալներին, որոնց ուղղման ընեթացակարգե օրենսդրությամբ կանոնակարգված է, սակայն եման սխալների առկայությունը նս շինարարության թույլտվության անվավերության հիմք չէ, քանի որ, ինչպես նշվեց, շինարարության թույլտվությունը տրվել է երրորդ անձի սեփականության իրավունքի վկայականում եշված հողի սահմաններում շինարարություն իրականացնելու համար, իսկ կադաստրային քարտեզում հողերի կոորդինատների հնարավոր սխալների առկայությունը դուրս է սույն վեճի քննության շրջանակներից, ն, ըստ այդմ էլ, վիճարկվող շինարարության թույլտվության իրավաչափության գնահատման սահմաններից:

(:)

Վերոգրյալ փաստական տվյալներից հետնում է, որ հայցվորի ն երրորդ անձի հողերին վերաբերող կադաստրային քարտեզում առկա են քարտեզագրական շեղումներ, որոնք ըստ էության վերաբերում են ոչ միայն երանց հողամասերին, այլ նան Հրազդան խոշորացված համայեքի Լեռնանիստ, Հրազդան, Շերտեր, Ջրառատ, Սոլակ, -Քաղսի բնակավայրերին, որպիսի քարտեզագրական շեղումներն ուղղման են ենթակա դրա համար սահմանված կարգով, սակայն եման շեղումները չեն կարող հանգեցնել երրորդ անձ սեփականության իրավունքի գրանցման վկայականում նշված պարածքի սահմաններում շինարարական աշխատանքներ կատարելու համար վերջինիս փրված

14

շինարարության թույլտվության անվավերությանը, քանի որ թույլտվությունը տրվել է տվյալ պահին եղած կադաստրային տվյալների հիման վրա, այսինքն՝ այն չի տրվել հայցվորի հողամասում շինարարություն իրականացնելու համար, որի դեպքում չի կարող տեղի ունենալ եան երա իրավունքների խախտում:

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ վիճարկվող վարչական ակտի տրամադրման պայմաններում կարող էին շոշափվել նան սույն գործով հայցվորի իրավունքները, ուստի վարչական մարմինը պարտավոր էր ներգրավել երան վարչական վարույթում' որպես երրորդ անձ ապահովելով վարչական վարույթի շրջանակներում վերջինիս լսված լինելու իրավունքը, ապա Վերաքենիչ դատարանե այն նս համարում է անհիմն, քանի որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածից Էին մասի «բ» ենթակետից հետնում է, որ երրորդ անձինք այն անձինք են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, իսկ տվյալ դեպքում, ինչպես նշվեց, հայցվորի իրավունքները վիճարկվող թույլտվությամբ չեն շոշափվել:

Այսպիսով" Վերաքենիչ դատարանը գտնում է, որ պատասխանողը, ընդունելով վիճարկվող վարչական ակտը, գործել է եշված նորմերի պահպանմամբ' ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումն ու բացահայտելով բոլոր հանգամանքները, որպիսի եզրահանգմանն էլ իրավաչափորեն հանգել է Դատարանը, ուստի վերաքննիչ բողոքը հիմնավոր չէ ն այն ենթակա է մերժման (::.»-

Վերոգրյալ՝։ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

Տվյալ դեպքում Արտեմ Ղարիբյանը, պահանջելով վերացնել (անվավեր ճանածձել) Հրազդանի համայնքապետարանի 07.05.2018 թվ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/4308/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել