ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 57 — Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 57. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը 1. Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝ 1) կատարման ենթակա ակտը պարզաբանելու դիմում է ներկայացրել. 2) նշանակել է փորձաքննություն. 3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ. 4) կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը մահացել է, և նրա իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են փոխանցվել իրավահաջորդին. 5) պարտապ
Ամբողջ Տեքստ
Հոդված 57. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը 1. Հարկադիր կատարողը կարող է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝ 1) կատարման ենթակա ակտը պարզաբանելու դիմում է ներկայացրել. 2) նշանակել է փորձաքննություն. 3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ. 4) կատարողական վարույթի մասնակից երրորդ անձը մահացել է, և նրա իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են փոխանցվել իրավահաջորդին. 5) պարտապան իրավաբանական անձը վերակազմակերպվում է. 6) պարտապանը (իրավաբանական անձի իրավասու անձը) կամ նրա գույքը հետախուզվում է. 7) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է կատարողական գործողությունների կատարումը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
