ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 381 — Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 381. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները 1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝ 1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 381. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները 1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝ 1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ 2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, եթե` 1) ստորադաս դատարանների` տարբեր վարույթներով առնվազն երկու դատական ակտերում նույն նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով. 2) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին). 3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը. 4) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը (հիմնավորումը) հակասում է մեկ այլ վարույթով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը (հիմնավորումներին).
5) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
3. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ դատական սխալները․ 1) քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, կամ արդարացման դատավճիռ չի կայացվել. 2) մեղադրյալի արարքին տրվել է սխալ իրավական գնահատական. 3) մեղադրյալի նկատմամբ նշանակվել է նրան վերագրվող հանցագործության համար օրենքով չնախատեսված պատժատեսակ, պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել. 4) թույլ է տրվել սույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քրեադատավարական օրենքի որևէ խախտում:
4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները․ 1) ուժի մեջ մտած համաներման ակտը կիրառելի է մեղադրյալի նկատմամբ. 2) լրացել է մեղադրյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը. 3) մեղադրյալը մահացել է. 4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ. 5) որևէ այլ փաստական հանգամանք, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
