ԱՇՈՏ ԱՂԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 օգոստոսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ԱՇՈՏ ԱՂԱԽԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 օգոստոսի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Աշոտ Աղախանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Աշոտ Աղախանյանը 08.08.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի /ՀՕ-277-Ն/ 46 հոդվածում ամրագրված դրույթը և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /ՀՕ-247/ 110 հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 19 հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների պահանջներին հակասող»։
Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդհանուր առմամբ բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Այսպես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին։ Դիմողի իր հայցից հրաժարվելու փաստն արձանագրվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2009 թվականին կայացված վճռով։ Այսինքն այդ պահին արդեն իսկ ուժի մեջ էր մտել վերոհիշյալ փոփոխությունը, և դիմողը գիտեր կամ, համենայնդեպս, պարտավոր էր իմանալ հայցից հրաժարվելու դատավարական գործողության հետևանքների մասին։ Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի հիմնավորումները վերաբերում են այդ դատավարական գործողության կատարման այնպիսի հետևանքներին, որոնք առնչվում են ոչ թե այդ դրույթի սահմանադրականության, այլ իրականում դրա կիրառման հետևանքով դիմողի համար առաջացած ոչ բարենպաստ հետևանքների, ոչ բարենպաստ դատական ակտերի իրավաչափության հիմնախնդրին։
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, գտնում ենք, որ առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Աշոտ Աղախանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
29 օգոստոսի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-20
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-20
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
