ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.19 — Վերաքննիչ բողոքարկման ժամկետները 1.
Ամփոփում
Հոդված 222.19. Վերաքննիչ բողոքարկման ժամկետները 1. Սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով: 2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչև գործի դատաքննությունը: 3.
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.19. Վերաքննիչ բողոքարկման ժամկետները 1. Սույն օրենսգրքի 222.18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:
2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչև գործի դատաքննությունը:
3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում և համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում:
4. Վարչական դատարանի ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, կամ բավարարում է վերաքննիչ բողոքը՝ բեկանելով վարչական դատարանի դատական ակտը և կայացնելով նոր դատական ակտ։
5. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: ԳԼՈՒԽ 31.7 (գլուխը լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն ) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
