Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան25 օգոստոսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 25 օգոստոսի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՀՐԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ թիվ 1-6

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

25 oqnuunnuh 2006 р.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

Նախագահությամբ Ռ. Պապայանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Զ. Ղուկասյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Հրանուշ Դավթյանի 2006 թ. օգոստոսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Քաղ. Հրանուշ Դավթյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան, վիճարկելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի սահմանադրականությունը։

Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի պահանջներին։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Հրանուշ Դավթյանը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից։ Միջնորդությունը բավարարման ենթակա է, քանի որ դիմողը կենսաթոշակառւ է եւ եկամուտի այլ աղբյուր չունի։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6- րդ կետով, Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Հրանուշ Դավթյանի դիմումը՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ընդունել քննության, կազմել գործ, պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։ Հրանուշ Դավթյանին ազատել պետական տուրքի վճարումից։

Նկատի ունենալով, որ նույն հարցի՝ Սոցիալական քարտերի մասին ՀՀ օրենքի 11 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել նաեւ քաղ. Մանուշակ Քոչարյանի դիմումը, առաջարկել միավորել այս երկու գործերը եւ քննել նույն [անընթեռնելի]:

Նախագահող՝

Անդամներ

12. Neuf

&bles 2

-

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2006 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել