ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 104 — Գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պարտավոր է` - զորամասի մյուս ծառայությունների հետ համատեղ մշակել և իրականացնել զորամասում օրինականության պահպանման ապահ
Ամփոփում
Հոդված 104. Գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պարտավոր է` - զորամասի մյուս ծառայությունների հետ համատեղ մշակել և իրականացնել զորամասում օրինականության պահպանման ապահովմանը ուղղված միջոցառումներ, միջոցներ ձեռնարկել ՀՀ գործող օրենսդրության և այլ գերատեսչական նորմատիվ ակտերի խախտումների կանխման համար. - նշագրելու (վիզա դնելու) միջոցով հսկողություն իրականացնել, որպեսզի հրամանատարի հրամանների, հրահանգների և իրավական բնույթի
Ամբողջ Տեքստ
Հոդված 104. Գնդի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքի գծով օգնական-սպան պարտավոր է` - զորամասի մյուս ծառայությունների հետ համատեղ մշակել և իրականացնել զորամասում օրինականության պահպանման ապահովմանը ուղղված միջոցառումներ, միջոցներ ձեռնարկել ՀՀ գործող օրենսդրության և այլ գերատեսչական նորմատիվ ակտերի խախտումների կանխման համար. - նշագրելու (վիզա դնելու) միջոցով հսկողություն իրականացնել, որպեսզի հրամանատարի հրամանների, հրահանգների և իրավական բնույթի մյուս նյութերի նախագծերը համապատասխանեն գործող օրենսդրությանը, մյուս ծառայությունների հետ համատեղ նախատեսել առաջարկություններ զորամասում հրամանների և այլ նորմատիվ ակտերի մեջ փոփոխություններ կատարելու համար. - խորհրդատվություններ, եզրակացություններ, տեղեկանքներ տալ այն իրավական հարցերի վերաբերյալ, որոնք ծագում են զորամասի գործունեության ընթացքում. - մյուս ծառայությունների մասնակցությամբ նախապատրաստել հափշտակումների, վատնումների, պակասորդների և այլ իրավախախտումների մասին նյութեր, դրանք համապատասխան մարմիններին, սպաների և ենթասպաների պատվի դատարաններին հանձնելու, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել զորամասին հասցրած վնասը հատուցելու համար. - կազմակերպել զորամասում ստացվող և նրա հրապարակած նորմատիվ ակտերի համակարգված հաշվառումը և պահպանումը. - անձնակազմին տեղեկատվություն տալ գործող օրենսդրության մասին, զինծառայողներին ուսուցանել ծառայության իրավական հիմունքները. - միջոցառումներ անցկացնել անձնակազմի մեջ իրավական կուլտուրայի ձևավորման, նրանց կողմից օրենքների, զինվորական երդման, զինվորական կանոնադրությունների և ծառայությունը կարգավորող նորմատիվ-իրավական ակտերի պահպանման ուղղությամբ. - մասնակցել զորամասի անձնակազմի իրավական դաստիարակման կազմակերպմանը. - զորամասի հրամանատարի ցուցումով անցկացնել ծառայողական քննություն. - հետաքննության անցկացման ընթացքում աջակցել հետաքննիչների աշխատանքը, նրան ցույց տալ համապատասխան օգնություն. - համագործակցել զինվորական դատախազության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության, ռազմական ոստիկանության, ինչպես նաև այլ իրավապահ մարմինների հետ. - զորամասի սպաների և ենթասպաների պատվի դատարանների գործունեության ընթացքում ցույց տալ իրավական օգնություն. - ստորաբաժանումներում ձևավորել իրավական ակտիվը, նրան սովորեցնել զինծառայողների հետ տարվող իրավական աշխատանքների ձևերն ու մեթոդները, ընդհանրացնել և տարածել այդ աշխատանքի փորձը. - զորամասում ստեղծել և կատարելագործել իրավական աշխատանքի նյութական բազան. - աշխատանք անցկացնել միջազգային մարդասիրական իրավունքի իրավական պրոպագանդման համար: (104-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՆԴԻ ՀՐԵՏԱՆՈՒ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
