Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Ռիսկերի կառավարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Ռիսկերի կառավարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 36. Ռիսկերի կառավարումը 1. Կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը ֆոնդի պորտֆելի ընդհանուր ռիսկում: Կառավարիչը պարտավոր է ներդնել այնպիսի գործընթաց, որը կապահովի կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքի պատշաճ և անկախ գնահատումը: 2. Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները ս

Ամբողջ Տեքստ

Հոդված 36. Ռիսկերի կառավարումը 1. Կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու և գնահատելու դիրքերի ռիսկերը և դրանց բաժինը ֆոնդի պորտֆելի ընդհանուր ռիսկում: Կառավարիչը պարտավոր է ներդնել այնպիսի գործընթաց, որը կապահովի կարգավորվող շուկայից դուրս շրջանառվող ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքի պատշաճ և անկախ գնահատումը:

2. Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը:

3. Կառավարիչը պարտավոր է ապահովել, որ այն ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ընդհանուր ռիսկը, որոնցում ներդրվել են ֆոնդի ակտիվները, չգերազանցի ֆոնդի ակտիվների զուտ արժեքը, բացառությամբ լրացուցիչ ռիսկով ֆոնդերի: Ընդ որում, սույն մասով նախատեսված ռիսկի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում տվյալ ածանցյալ ֆինանսական գործիքների հիմքում ընկած ակտիվների ընթացիկ արժեքը, գործարքի մյուս կողմի հետ կապված ռիսկը, շուկայում առկա շարժը և դիրքերը փակելու ժամանակը: (36-րդ հոդվածը փոփ.

27.10.16 ՀՕ-198-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել