Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 77. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 77. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը. 1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը. 2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը:

2. Այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպիչը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ 4. (77-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-383-Ն, լրաց.. փոփ.

06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 10.12.21 ՀՕ-383-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 15 ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ , ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել