Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան17 փետրվարի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 17 փետրվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

17 փետրվարի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Ֆ.Թոխյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1.Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 05.02.2009թ. դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ վերջին պարբերության, 63.2-րդ հոդվածի 3-րդ կետի, ՎԴՕ 143 հոդվածի. 146 հոդվածի 6-րդ կետի և ՔԴՕ 236 հոդվածներով սահմանված դրույթների սահմանադրականությունը։ 2.Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (ժդ) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

3. Դիմողը խնդրել է «քննել՝ ա) ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ /վերջին/ պարբերությամբ և 63.2 հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթների սահմանադրականության հարցը, այն է՝ այդ դրույթների ենթադրյալ հակասությունը ՀՀ Սահմանադրության 18-[անընթեռնելի], 27.1-[անընթեռնելի] և 30-[անընթեռնելի] հոդվածներով սահմանված համապատասխանաբար «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք», « Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական

մարմիններին .դիմումներ կամ առաջարկություններ

ներկայացնելու և պատշաճ պատասխան ստանալու իրավունք» և «…ընտրելու իրավունք» դրույթներին։

բ) ՎԴՕ «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը» 143-րդ հոդվածով և «Վարչական դատարան դիմելու և հայցադիմումը քննելու ժամկետները» 146- րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթների սահմանադրականության հարցը, այն է այդ դրույթների ենթադրյալ հակասությունը ՀՀ Սահմանադրության 19-րդ 30-[անընթեռնելի] հոդվածներով սահմանված համապատասխանաբար «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու ... դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք» և «ընտրելու իրավունք» դրույթներին...

գ) ՔԴՕ «Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը» 236-րդ հոդվածով սահմանված դրույթի սահմանադրականության հարցը, այն է՝ այդ դրույթի ենթադրյալ հակասությունը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված «յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք» դրույթին»: ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելն է։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասին 3-րդ պարբերության համաձայն .«Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով, որի ժդ) կետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն ունեն. «դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով»:

Սահմանադրական դատարան հասցեագրված իր դիմումով քաղաքացի Ռ. Թորոսյանը բարձրացրել է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Չբավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը և դիմումի ընդունումը մերժել:

Նախագահող՝

Անդամներ՝

ԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

«ԱՐՏՈՒՂ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՀՄԱ

22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 փետրվարի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել