Մանուկյան — ՍնԴ/3328/04/23
Ամփոփում
քննելով ըստ Ալինա Մանուկյանի դիմումի՝ Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2024 թվականի որոշման դեմ պարտատեր Կարինե Կյուրեղյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմություն Դիմելով դատարան` Ալինա Մանուկյանը պահանջել է Լուսինե Հովհաննիսյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: 2 Դատարանի 11.03.2024 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Լուսինե
Ամբողջ Տեքստ
53 Հեք ֆ
2 ռլ 5 ին)
Մութ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/3328/04/23 դատարանի որոշում 2025թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/3328/04/23
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան
Դատավորներ՝ Տ. Նազարյան
Ա. Մխիթարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի հունիսի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալինա Մանուկյանի դիմումի՝ Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2024 թվականի որոշման դեմ պարտատեր Կարինե Կյուրեղյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմություն
Դիմելով դատարան` Ալինա Մանուկյանը պահանջել է Լուսինե Հովհաննիսյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ:
2
Դատարանի 11.03.2024 թվականի որոշմամբ հաստատվել է պարտապան Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Կարինե Կյուրեղյանը 18.03.2024 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ պահանջ ներկայացնելու վերաբերյալ դիմում:
Դատարանի 15.04.2024 թվականի որոշմամբ պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատվել է Կարինե Կյուրեղյանի 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.07.2024 թվականի որոշմամբ Կարինե Կյուրեղյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Աե Դատարանի 15.04.2024 թվականի «Պահանջը Ա դրա դեմ բերված առարկությունները քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պարտատեր Կարինե Կյուրեղյանը (ներկայացուցիչ Լարիսա Հայրապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 39-րդ, 46-րդ ն 85-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թեն իր կողմից պահանջը ներկայացվել է հայտարարությունը տեղադրելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից ուշ, սակայն առկա են սահմանված ժամկետի բացթողումը հարգելու ճանաչելու հիմքեր: Այսպես՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվել թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործն ըստ Կարինե Կյուրեղյանի հայցի ընդդեմ Լուսինե, Ռաֆայել, Հայկանդուխտ, Ալվարդ, Կարինե ն Նաիրա Հովհաննիսյանների՝ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բռնագանձումը պատասխանողի բաժնին համաչափ տարածելու պահանջների մասին: 13.03.2024 թվականին սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, ն 15.05.2024 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կարճել է թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը: Այսինքն՝ ինքն այդ ընթացքում իրականացրել է իր խախտված իրավունքների դատական պաշտպանություը թիվ ԵԴ/53365/02/21 .50քաղաքացիական գործի
3
շրջանակներում ն տեղյակ չի եղել սուն սնանկության գործի մասին ու, լինելով պարտապանի մասնակցությամբ դատական գործի մասնակից ուներ օբյեկտիվ պատճառներ վստահ լինելու, որ պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում ինքը, որպես թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով հայցվոր, կտեղեկացվեր այդ մասին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեն «ՀշմՃոճո. Յո» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն այն հիմնական տեղեկատվության աղբյուրն է, որից անհրաժեշտ է տեղեկանալ պարտապանի սնանկ ճանաչվելու մասին ն հայտարարության տեղադրումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել պահանջ, սակայն օրենսդիրը նախատեսել է անձին սնանկ ճանաչելու վերաբերյալ ծանուցման նան այլ եղանակներ, որոնք նույնպես պետք է հաշվի առնել սահմանված ժամկետում պահանջը չներկայացնելու հարգելիության հարցը քննարկելիս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 12.07.2024 թվականի որոշումը ն «փոփոխել» այն՝ բավարարել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունն ու իր պահանջը հաստատել որպես չապահովված «Է» հերթի պահանջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2020 թվականի վճռով Լուսինե Հովհաննիսյանից հօգուտ Կարինե Կյուրեղյանի բռնագանձվել է 14.340 ԱՄՆ դոլարին համարժեք 7.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, ինչպես նան նշված գումարի նկատմամբ 01.11.2018 թվականից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը յուրաքանչյուր ուշացրած օրվա համար հաշվարկվել ն բռնագանձվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսի դրույքները (հիմք՝ «Ժոէոլթ».ճտ» դատական տեղեկատվական համակարգ).
2) թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2021 թվականի որոշմամբ Կարինե Կյուրեղյանի հայցն ընդդեմ Լուսինե, Ռաֆայել, Հայկանդուխտ, Ալվարդ, Կարինե ն Նաիրա Հովհաննիսյանների՝ պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բռնագանձումը պատասխանողի բաժնին համաչափ տարածելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 69-71).
3) Դատարանի 18.12.2023 թվականի վճռով Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 16-22).
4) Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու ն կառավարիչ նշանակելու մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
4
պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 24.01.2024 թվականին (հիմք՝ «ՍՈՄ.Ձ7ԱՅՐՁՐ.Յո» Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք).
5) Դատարանի 11.03.2024 թվականի որոշմամբ հաստատվել է Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը (հատոր 1-ին, գ.թ. 30-34).
6) Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչը 13.03.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ միջնորդելով թիվ -ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճել նկատի ունենալով, որ Սնանկության դատարանի 18.12.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ, հետնաբար քաղաքացիական գործով հայցի լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (նվազման):
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.05.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 1-ին, գ.թ. 78-81, «Ժճէճճտ» դատական տեղեկատվական համակարգ).
7) Կարինե Կյուրեղյանը 18.03.2024 թվականին «Սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ պահանջ ներկայացնելու վերաբերյալ» դիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատել իր՝ 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջը ն այն ներառել պահանջների ցուցակի «Է» հերթում:
Միննույն ժամանակ Կարինե Կյուրեղյանը Դատարանին միջնորդել է հարգելի ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի բացթողումն ըստ էության այն հիմնավորմամբ, որ ինքը տեղյակ չէր ն ողջամտորեն չէր կարող ենթադրել Լուսինե Հովհաննիսյանի սեաեկ ճանաչվելու մասին, քանի որ վերջինիս դեմ ներկայացված հայցը գտեվում էր քենության փուլում, ու ո՛չ Լուսինե Հովհաննիսյանը, ո՛չ սեաեկության գործով կառավարիչ Դատարանին ն իրեն չեն պրեղեկացրել սնանկության գործի մասին: Սնանկության կառավարիչը միայն 13.03.2024 թվականին է միջնորդել կարճել թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը: Ինքը, գտնվելով դատական պաշտպանության գործընթացում, ուներ հիմքեր վստահ լինելու, որ Լուսինե Հովհաննիսյանի սեաեկ ճանաչվելու դեպքում առեվազն Դատարանն օրենքով սահմանված կարգով կծանուցվեր այդ մասին (հատոր 1-ին, գ.թ. 35-40).
8) պինա Մանուկյանը 26.03.2024 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Կարինե Կյուրեղյանի միջնորդությունը՝ պահանջը ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ, մերժել Ա Կարինե Կյուրեղյանի կողմից ներկայացված պահանջը համարել ստորադաս չապահովված պահանջ:
Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանը 27.03.2024 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Կարինե Կյուրեղյանի միջնորդությունը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել ն Կարինե Կյուրեղյանի կողմից ներկայացված պահանջը գրանցել «Սնանկության մասին» ՀՀ
5
օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 86-90, 92, 93).
9) Դատարանի 15.04.2024 թվականի որոշմամբ պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատվել է Կարինե Կյուրեղյանի 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված` ստորադաս չապահովված պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 94-102):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված' սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը ստորն եշված պայմաններում հարգելի համարելու հարցին" վերահաստատելով եախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է՝
- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,
- անշարժ ն պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,
- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,
- մաքսային պետական մարմիններին,
- կենտրոնական բանկին՝ Հայաստանի Հանրապետության բանկերին ն այլ վարկային կազմակերպություններին Ա Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին ծանուցելու համար,
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը,
- Հայաստանի 6Հանրապետության վճռաբեկ դատարանին Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար,
- պարտապանին լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք տրամադրած պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին.
6
- աշխատանքի ն սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին.
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին.
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
Նույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր, իսկ առկայության դեպքում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործադրմամբ:
Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու կառավարիչ ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել հէէք://տող.2208Ր8Ր.8ոո հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ե փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
Մինչն 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետնյալ հերթականությամբ՝
(..)
է) չապահովված պարտատերերի պահանջները, ներաոյալ՝ պարտադիր սոցիալական վճարները նե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ն համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի ն (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով ՛պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները՝ համաձայն նույն օրենքի 83-րդ հոդվածի.
(..):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների ծհարգելիություը ն ։պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատարանն առանց դատական նիստ հրավիրելու
7
կայացնում է որոշում՝ պահանջն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, որը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու կառավարիչ ե պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակելը սնանկության վարույթի առանցքային փուլերից է Ա կոչված է այդ վարույթում ապահովելու ինչպես սնանկ ճանաչված պարտապանի, այնպես էլ նրա պարտատերերի իրավունքներն ու օրինական շահերը: Օրենսդիրը, պարտատերերի համար սահմանելով մեկամսյա ժամկետ՝ սնանկության մասին հայտարարությունից հետո իրենց պահանջները ներկայացնելու համար, միաժամանակ ամրագրել է այդ ժամկետի խախտման իրավական հետնանքը Ա դրա բացթողումը հարգելի ճանաչելու հնարավորություն (տե՛ս ըստ Ռուզան Առաքելյանի դիմումի թիվ ԵԱԴԴ/0048/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում դատարան չներկայացված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ ն կարող են ընդգրկվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները համարում է հարգելի: Միայն այս դեպքում սահմանված ժամկետում դատարան չներկայացված, չապահովված պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Ընդ որում, օրենսդիրն ուղղակիորեն նախատեսել է գործը քննող դատարանի պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատական նիստ հրավիրելու Ա պատճառների հարգելիության քննարկման արդյունքում որոշում կայացնելու պարտականությունը (տե՛ս ըստ Հասմիկ Աղաբաբյանի դիմումի թիվ ԵՄԴ/0006/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու խնդրին, արձանագրել է, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր դատական վեճ ունի իր առանձնահատկությունները ն յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ հանգամանքներից՝ օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքերն էապես կարող են տարբերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց պարագայում: Ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի' օբյեկտիվ ն սուբյեկտիվ:
8
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը՝ տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:
Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատական պրոցեսին մասնակցելը կամ պահանջը ն այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելը: Ընդ որում, եթե մի դեպքում նշված հանգամանքը ֆիզիկական անձանց պարագայում կարող է դիտվել հարգելի, ապա իրավաբանական անձանց դեպքում կարող է հարգելի չհամարվել: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու հնարավորությունից երկարատն հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով, ինչն օբյեկտիվորեն հարգելի ճանաչելու հիմք է, ապա նույն հիմքը չի կարող կիրառվել իրավաբանական անձի (տնօրենի կամ գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ թե" ֆիզիկական անձը ն թե' իրավաբանական անձը պարտավոր են ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել են իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի այն առանձնահատկությունը, որ մեկ պահանջատիրոջ շահը մշտապես առնչվում է այլ պահանջատերերի շահերին, վերջիններիս իրավունքների պաշտպանության տեսանկյունից հարկ է համարել նշել, որ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու սահմանները չպետք է շատ լայն լինեն: Մասնավորապես` ողջամիտ կարող է համարվել 6սահմանված ժամկետում պահանջը ներկայացնելուն խանգարող համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո բացառապես մեկամսյա ժամկետում պահանջը ներկայացնելը՝ նշված խոչընդոտի առաջացման ն ավարտի պահը հավաստող համապատասխան հիմնավորումներով (տե'ս ըստ Հայաստանի ամերիկյան համալսարան հիմեադրամի դիմումի թիվ ԵԿԴ/0103/04/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը քննարկելիս ն լուծելիս դատարանը պետք է պարզի՝
1) արդյո՞ք ներկայացվել են միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը,
9
2) որքանո՞վ են վկայակոչված պատճառներն իրական խոչընդոտ հանդիսացել պահանջն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար,
Յ) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար,
4) արդյո՞ք անձն ապացուցել է, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ Ա բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու ու այ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետը,
5) արդյո՞ք համապատասխան խոչընդոտները վերանալուց հետո անձը դատարան է դիմել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում:
Վերոգրյալ հարցերի քննարկումից հետո միայն դատարանը կարող է լուծել սնանկ ճանաչված պարտապանին պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը:
Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պարտատերերի համար սահմանելով մեկամսյա ժամկետ սնանկության մասին հայտարարությունից հետո իրենց պահանջները ներկայացնելու համար, միաժամանակ ամրագրել է այդ ժամկետի խախտման իրավական հետնանքը ն դրա բացթողումը հարգելի ճանաչելու հնարավորություն: Այսինքն՝ մեկամսյա ժամկետը բաց թողնելու պարագայում օրենսդիրը հնարավորություն է տալիս վերականգնելու բաց թողնված դատավարական ժամկետը, եթե ներկայացվել է դատավարական ժամկետի վերականգնման վերաբերյալ հիմնավոր միջնորդություն:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 18.12.2023 թվականի վճռով Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ:
Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու ն կառավարիչ նշանակելու մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 24.01.2024 թվականին:
Դատարանի 11.03.2024 թվականի որոշմամբ հաստատվել է Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Կարինե Կյուրեղյանը 18.03.2024 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ պահանջ ներկայացնելու վերաբերյալ դիմում, որով խնդրել է պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատել 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջ ն այն ներառել պահանջների ցուցակի «Է» հերթում՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ համաձայն թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով կայացված վճռի՝ Լուսինե Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձվել է 14.340 ԱՄՆ դոլարին
10
համարժեք 7.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, ինչպես նան 01.11.2018 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ հաշվարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Միաժամանակ Կարինե Կյուրեղյանը միջնորդել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի բացթողումը ճանաչել հարգելի:
Թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2021 թվականի որոշմամբ Կարինե Կյուրեղյանի հայցն ընդդեմ Լուսինե, Ռաֆայել, Հայկանդուխտ, Ալվարդ, Կարինե ն Նաիրա Հովհաննիսյանների՝ պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու ու բռնագանձումը պատասխանողի բաժնին համաչափ տարածելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ:
Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչը 13.03.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 15.05.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Դատարանի 15.04.2024 թվականի որոշմամբ պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատվել է Կարինե Կյուրեղյանի 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ այն պատճառաբանությամբ, որ «(...) պարտապան Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից, անկախ պարտապանի մասնակցությամբ որնէ քաղաքացիական գործի քննությունից, այդ գործի քննությունն ավարտված կամ չավարտված լինելու հանգամանքից պարտատիրոջ կողմից պահանջը պետք է ներկայացվեր ոչ թե պարտապանի մասնակցությամբ որնէ գործի քենության ավարտով կամ այլ հանգամանքով պայմանավորված, այլ պարտապանին սնաեկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հերո պարտատիրոջ կողմից պետք է միջոցներ ձեռնարկվեին պահանջն օրենքով սահմանված` Լուսինե Հովհաննիսյանին սեանկ ճանաչելու մասին հայտարարությունը 24.012024թ. հոո.Օ2մ0Ւ0 ռտ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնելուն ուղղված դատավարական գործողություններ կատարելուն: (...) պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները հարգելի համարելու միջեորդության մեջ եշված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները հարգելի համարելու համար, ուսրի պահանջը սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառները հարգելի համարելու միջեորդությունը ենթակա է մերժման, իսկ Կարինե Կյուրեղյանի պահանջը' Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանի եկատմամբ 11.410.465 (փասեմեկ միլիոն չորս հարյուր
11
փաս հազար չորս հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամի չափով ենթակա է հաստատման, որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82րդ հոդվածի ը) հերթի ստորադաս չապահովված պահանջներ»:
Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ
- «Կարինե Կյուրեղյանի կողմից ներկայացված պահանջը Դատարան է ներկայացվել «Սեանկության մասին» ՀՀ օրենքով սահմաեված' սնանկության մասին հայտարարությունը տարածելուց հետո' մեկամսյա ժամկետի խախտմամբ, մասնավորապեն' Լուսինե Ռաֆայելի Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ինտերներով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրվել է 24.01.2024 թվականին, մինչդեռ, Կարինե Կյուրեղյանի կողմից պահանջը հաստատելու մասին դիմումը Դատարան է ներկայացվել 18.03.2024 թվականին» ն գտնելով, որ
- «միջեորդությամբ չի հիմնավորվել, որ պարտատեր Կարինե Կյուրեղյանն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով զրկված է եղել ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունեներին հետնելու, ուստի եան պահանջե օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հնարավորությունից, քանի որ ինչպես վերը եշվեց, սնանկ ճանաչված պարտապանի եկատմամբ պահանջներ ունեցող անձանց իրավունքեեի ն օրինական շահերի պաշտպանության եպատակից ելնելով է «Սեանկության մասին» ՀՀ օրենքով սահմանվել պահանջ' կառավարչին պարտավորեցնել ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից' 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ ն պարտատերերի առաջին ժողով եշանակելու մասինե տեղեկությունները հրապարակել հաք:///ոո/..200ՒՕՒ.ՕՈ հասցեում գտեվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական իետերնետային կայքում: Այլ կերպ ասած, հէք:///ոու.0200Ւ0Ւ.Օո հասցեում գտեվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը հանդիսանում է այն հիմնական աղբյուրը, որին հետնելով ն որում զետեղված եյութերի ուսումեասիրության արդյունքում պարտատեր Կարինե Կյուրեղյանը պետք է (կարող էր) տեղականալ իր նկատմամբ պարտավորություններ ունեցող Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչված լինելու մասինե ե համապատասխանաբար սնանկության վարույթի շրջանակներում ներկայացեել իր պահանջները», Կարինե Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը մերժել է:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներք անդրադառնալով ստորադաս դատարանների ։պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ գնահատում հետնյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
12
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայութան մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը նե փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (րես Ռուզաննա (Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0107.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այն պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես Ալվարդ Խաչատրյանն ըեդդեմ Արմեն Խաչատրյանի ն մյուսների թիվ ԿԴՅ/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցութան մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատություը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավոր- ված դատական ակտ կայացնելու համար (րես Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների :պլաշտոնական
13
ինտերնետային կայքն այն հիմնական տեղեկատվության աղբյուրն է, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ պարտապանին սնանկ ճանաձչելու մասին, ե պարտատերերը հայտարարության տեղադրումից հետո մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնեն իրենց պահանջները, այնուամենայնիվ օրենսդիրը նան նախատեսել է, սնանկ ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը Օ։-Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց բացի, ծանուցման այլ եղանակներ նս, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված հիմքերը, որոնք դատարանների կողմից պետք է հաշվի առնվեն սահմանված ժամկետում պահանջ չներկայացնելու հարգելիության հարցը քննարկելու ժամանակ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սուն գործով պարտապան Լուսինե Հովհաննիսյանը սնանկ է ճանածվել 18.12.2023 թվականին, վերջինիս սնանկ ճանաձելու Ա կառավարիչ նշանակելու մասին հայտարարությունը «տոու.82մ2188.Յո» Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 24.01.2024 թվականին: Պարտապան Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչը 13.03.2024 թվականին միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով միջնորդել է թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սնանկության դատարանի 18.12.2023 թվականի վճռով Լուսինե Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, հետնաբար թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործը պետք է կարճվի, քանի որ քաղաքացիական գործով հայցի լուծումը կարող է հանգեցնել սնանկ ճանաչված Լուսինե Հովհաննիսյանի գույքային զանգվածի փոփոխության (նվազման): Կառավարչի կողմից ներկայացված միջնորդությունից հետո՝ 18.03.2024 թվականին, Կարինե Կյուրեղյանը Դատարան է ներկայացրել պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ պահանջ ներկայացնելու վերաբերյալ դիմում, որով խնդրել է պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ հաստատել 11.410.465 ՀՀ դրամի չափով պահանջ ն այն ներառել պահանջների ցուցակի «Է» հերթում՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ համաձայն թիվ ԵԴ/24761/02/18 քաղաքացիական գործով կայացված վճռի՝ Լուսինե Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձվել է 14.340 ԱՄՆ դոլարին համարժեք 7.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, ինչպես նան 01.11.2018 թվականից մինչ, պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ հաշվարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Միաժամանակ Կարինե Կյուրեղյանը միջնորդել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի բացթողումը ճանաչել հարգելի՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ ինքը տեղյակ չէր ն ողջամտորեն չէր կարող ենթադրել Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչվելու մասին, քանի որ վերջինիս դեմ ներկայացված հայցը գտնվում է քննության փուլում, ն ո՛չ Լուսինե Հովհաննիսյանը, ո՛չ սնանկության գործով կառավարիչը, ո'չ դատարանն իրեն չեն տեղեկացրել սնանկության մասին:
14
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետնում է, որ Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչը թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 13.03.2024 թվականին (Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կարճել է 15.05.2024 թվականիե), ուստի մինչն 13.03.2024 թվականը Կարինե Կյուրեղյանը ողջամտորեն չէր կարող ենթադրել, որ Լուսինե Հովհաննիսյանը սնանկ է ճանաչվել: Հետնաբար՝ Կարինե Կյուրեղյանը, 13.03.2024 թվականին տեղեկանալով Սնանկության դատարանի 18.12.2023 թվականի վճռի մասին, մեկամսյա ժամկետում` 18.03.2024 թվականին, դիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պարտապան Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ պահանջ գրանցելու վերաբերյալ: Միաժամանակ հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված դրույթները` Կարինե Կյուրեղյանը հիմքեր ուներ վստահ լինելու, որ Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչվելու դեպքում առնվազն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն օրենքով սահմանված կարգով կտեղեկացվեր Լուսինե Հովհաննիսյանի սնանկության գործի մասին ն թիվ ԵԴ/53365/02/21 քաղաքացիական գործի վարույթը կկարճվեր: Բացի այդ, Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչվելու մասին պետք է անհապաղ տեղեկացվեր նան Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ն վերջինս իր հերթին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով (հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ) պետք է կարձեր թիվ ԵԴ/24761/02/1/8 քաղաքացիական գործի հիման վրա հարուցված կատարողական վարույթը ն այդ մասին ծանուցեր Կարինե Կյուրեղյանին, որից հետո Կարինե Կյուրեղյանը կտեղեկանար Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչված լինելու մասին:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, մերժելով Կարինե Կյուրեղյանի միջնորդությունը՝ Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ պահանջը Դատարան ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու մասին, չի ապահովել գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտություն, որպիսի պարագայում չի պարզել, որ միջնորդությամբ Կարինե Կյուրեղյանի ներկայացրած հիմնավորումները վկայում են այն մասին, որ վերջինս այլ քաղաքացիական գործով իրականացրել է իր խախտված իրավունքների դատական պաշտպանությունն ու Լուսինե Հովհաննիսյանի սնանկ ճանաչվելու մասին տեղեկանալուց հետո ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ն բավարար միջոցներ դատավարությանը մասնակցելու, պահանջն ու այն հիմնավորող ապացույցները Դատարան ներկայացնելու ուղղությամբ: Ընդ որում, Կարինե Կյուրեղյանը միջնորդությունը ներկայացրել է պահանջը ներկայացնելուն խանգարող համապատասխան խոչընդոտը վերանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ նշված խոչընդոտի առաջացման ո ավարտի պահը հավաստող համապատասխան
15
հիմնավորումներով, մինչդեռ սահմանված ժամկետում պահանջ չներկայացնելու հարգելիության հարցը քննարկելու ժամանակ նշված հանգամանքներն ստորադաս դատարանների կողմից հաշվի չեն առեվել, ինչը հանգեցրել է վեճի սխալ լուծմանը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցի քննարկման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելու հարցին:
Մասնավորապես` Սահմանադրական դատարանը 27.01.2015 թվականին կայացրած թիվ ՍԴՈՂՍՑՑ որոշմամբ արձանագրել է, որ «շահագրգիռ սուբյեկտների կողմից սեանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը' վերջիններիս իրավունքների պաշտպանության «օոմեօ Տլոօ զսՕ ոօո/ պայման, առանց որի հնարավորր չէ/ կարնոր պայման է, առանց որի հնարավո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍնԴ/3328/04/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
