ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հուլիսի
2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը 30.06.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի (2000 թվականի օգոստոսի 9-ին ընդունված և մինչև 05.12.2012թ. գործող), 86-րդ հոդվածի, 128-րդ հոդվածի 1-ին մասի, 134-րդ հոդվածի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. Դիմողը նշում է, որ սույն գործով իր նկատմամբ կիրառված իրավական նորմերն ակնհայտորեն չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում խախտվել է իր սեփականության իրավունքը։ Դիմողի պնդմամբ իր սեփականության իրավունքը սահմանափակվում է գույքն օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու անհնարինության պատճառով։
3. Դատական կազմը ելնելով դիմումի և կից փաստաթղթերի
ուսումնասիրությունից և առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածով, գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունել մասնակիորեն։ Մասնավորապես, վիճարկվող ՀՀ մաքսային օրենսգրքի 86-րդ հոդվածի, 128-րդ հոդվածի 1-ին մասի, 134-րդ հոդվածի մասով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դատական կազմը գտնում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխա- տակարգային որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման »Սահմանադրական դատարանի մասին« ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ինչ վերաբերում է ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասին և 96-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ չկան գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին« ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով սահմանված հիմքեր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին« ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ մաքսային օրենսգրքի 86-րդ հոդվածով, 128-րդ հոդվածի 1- ին մասով և 134-րդ հոդվածով մերժել։
2. Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի անհատական դիմումով գործը ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի մասով ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
17 հուլիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/2-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հուլիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
