ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ՀՏԿ-ն անվտանգ և տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաև վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝ 1) ՀՏԿ-ի
Ամփոփում
Հոդված 84. ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ՀՏԿ-ն անվտանգ և տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաև վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝ 1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը. 2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան. 3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման պահանջների բավարարումը. 4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համա
Ամբողջ Տեքստ
Հոդված 84. ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ՀՏԿ-ն անվտանգ և տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաև վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝ 1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը.
2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան. 3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման պահանջների բավարարումը.
4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապես պատրաստի վիճակում պահելը.
5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ.
6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերի կառավարման մարմնին. 7) անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի աշխատանքները կազմակերպելու համար.
8) ՀՏԿ-ի օգտագործման միջոցառումների ֆինանսավորումը.
9) ՀՏԿ-ի վթարի հետևանքների վերացմանը և կանխմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը: Պատվարի պատռման վտանգի դեպքում սեփականատերը կամ նրա լիազորություններն իրականացնող անձը սահմանված կարգով անհապաղ իրազեկում է վարչապետին: Հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով այդ մասին տեղյակ են պահվում հնարավոր ջրածածկման ալիքի տակ հայտնվող տարածքների բնակչությունը և կազմակերպությունները: ՀՏԿ-ի անվտանգության համար պատասխանատվություն է կրում դրա սեփականատերը և օգտագործող կազմակերպությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
