Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 199.1 — Վարկային պատմություն եւ վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը 1. Առանց վարկայի
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 199.1 — Վարկային պատմություն եւ վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը 1. Առանց վարկայի

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 199.1. Վարկային պատմություն եւ վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը 1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրա

Ամբողջ Տեքստ

Հոդված

199.1.

Վարկային պատմություն եւ վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը

1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, եւ եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(199.1-ին հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-195-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել