ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 93 — Դատվածությունը 1.
Ամփոփում
Հոդված 93. Դատվածությունը 1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածության մարման կամ վերացման պահը: Դատվածության վերացման համար հիմք են համաներման մասին օրենքը, ինչպես նաև արարքի ապաքրեականացումը: 2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս: 3. Դատվածություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 93. Դատվածությունը 1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածության մարման կամ վերացման պահը: Դատվածության վերացման համար հիմք են համաներման մասին օրենքը, ինչպես նաև արարքի ապաքրեականացումը:
2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:
3. Դատվածություն չունեցող է համարվում՝ 1) այն անձը, որը սույն օրենսգրքով սահմանված կարգով ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ դատապարտվել է առանց պատիժ նշանակելու կամ ազատվել է պատիժը կրելուց սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված կարգով, 2) այն անձը, որի դատվածությունը մարվել է, 3) այն անձը, որի նկատմամբ համաներման մասին օրենքով վերացվել է դատվածությունը, կամ 4) այն անձը, որը պատիժ է կրել կամ կրում է այնպիսի արարքի համար, որն ապաքրեականացվել է:
4. Դատվածության մարման ժամկետն սկսվում է հաշվարկվել հիմնական պատիժը կրելուց հետո: Հիմնական պատժի հետ միասին լրացուցիչ պատիժ նշանակելու դեպքում դատվածության մարման ժամկետն սկսվում է հաշվարկվել հիմնական և լրացուցիչ պատիժը կրելուց հետո:
5. Դատվածությունը մարվում է՝ 1) սույն օրենսգրքի 84-րդ, 85-րդ, 88-րդ, 89-րդ հոդվածներով սահմանված պատժից ազատվելու, ինչպես նաև 86-րդ հոդվածով սահմանված կարգով պատժի կատարումը հետաձգելու դեպքերում՝ փորձաշրջանն ավարտվելուց հետո, 2) ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ՝ պատիժը կատարելուց հետո, 3) առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 1 տարի հետո, 4) առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 3 տարի հետո, 5) առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 5 տարի հետո, 6) առավելագույնը 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 8 տարի հետո, 7) առավելագույնը 30 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ՝ պատժի կրումը ավարտվելուց 10 տարի հետո, 8) ցմահ ազատազրկման դատապարտվելու դեպքում` սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փորձաշրջանի ժամկետն անցնելուց հետո:
6. Եթե սույն օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված հիմքով անձն ազատվում է պատիժը կրելուց, ապա դատվածության մարման հարցը լուծվում է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոններով: Այդ դեպքում դատվածության մարման ժամկետի հաշվարկն սկսվում է նշանակված պատժի ժամկետը լրանալու պահից:
7. Եթե պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է ավելի մեղմ պատիժը կրելուց հետո՝ այդ պատժատեսակի համար սահմանված դատվածության մարման կարգով:
8. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով դատվածության մարումը կամ վերացումը հանգեցնում է դատվածության հետ կապված քրեաիրավական հետևանքների վերացման: (93-րդ հոդվածը խմբ., փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) (93-րդ հոդվածի 5-րդ մասին տրվել է հետադարձ ուժ` դատապարտված անձի վիճակը բարելավող մասով` համաձայն 09.06.22 ՀՕ-144-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի) ԲԱԺԻՆ 5 ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 15 ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
