ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 116 — Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում 1.
Ամփոփում
Հոդված 116. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում 1. Դատարանը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում: 2. Դատարանը հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 116. Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում 1. Դատարանը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում:
2. Դատարանը հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձի համար և պահանջում է մշտական հսկողություն:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
