ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 341 — Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբե
Ամփոփում
Հոդված 341. Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբերում, մեկուսացում և հոսպիտալացում: Ստորաբաժանումներում կատարվում է ախտահանում, հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են հիվանդի հետ, ուժեղացվում է սանիտարահիգիենիկ հսկողությունը: Անհրաժեշտության դեպքում գնդում մտցվում է դիտման (օբսերվացի
Ամբողջ Տեքստ
Հոդված 341. Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբերում, մեկուսացում և հոսպիտալացում: Ստորաբաժանումներում կատարվում է ախտահանում, հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են հիվանդի հետ, ուժեղացվում է սանիտարահիգիենիկ հսկողությունը: Անհրաժեշտության դեպքում գնդում մտցվում է դիտման (օբսերվացիայի) կամ շփարգելման (կարանտինի) ռեժիմ, դադարեցվում կամ կրճատվում է շփումը քաղաքացիական բնակչության հետ, գնդի ներսում արգելվում են անձնակազմի ժողովները կամ մարզամշակութային և այլ խմբակային միջոցառումները, ստեղծվում են կարանտինային գոտիներ: (341-րդ հոդվածը փոփ .
14.04.11 ՀՕ-124-Ն) Բ ՈՒԺԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
