ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Մասնագետը 1.
Ամփոփում
Հոդված 15. Մասնագետը 1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար: 2. Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն,
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Մասնագետը 1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ է, որին հարկադիր կատարողը ներգրավում է կատարողական գործողությունների իրականացմանը՝ որոշակի մասնագիտական հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման բացատրություններ տալու համար:
2. Որպես մասնագետ կարող է հանդես գալ համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող, վարույթով չշահագրգռված գործունակ ֆիզիկական անձը:
3. Հարկադիր կատարողը մասնագետից բացատրություններ չի վերցնում, եթե պարզվում է, որ մասնագետը՝ 1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ. 2) շահագրգռված է կատարողական վարույթով․ 3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ։
4. Հարկադիր կատարողը նախազգուշացնում է մասնագետին սուտ բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին՝ դրա վերաբերյալ ստորագրություն վերցնելով մասնագետից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
