Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270 — Դատական նիստում որոշում կայացնելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 270 — Դատական նիստում որոշում կայացնելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 270. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը 1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով դատական նիստին մասնակցող կողմերի կարծիքները: 2. Վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու, ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու, վարույթին մասնակցելուց ազատելու, փորձաքննու

Ամբողջ Տեքստ

Հոդված 270. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը 1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով դատական նիստին մասնակցող կողմերի կարծիքները:

2. Վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու, ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու, վարույթին մասնակցելուց ազատելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցն անթույլատրելի ճանաչելու, դատական տուգանք նշանակելու, վարույթից հեռացնելու մասին որոշումները շարադրվում են առանձին փաստաթղթի ձևով:

3. Մյուu բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին փաստաթղթի ձևով կամ դրանք դատական նիստի արձանագրության մեջ մտցնելով:

4. Դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաստաթղթի ձևով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են կողմերին:

5. Վերդիկտը և վարույթը եզրափակող դատական ակտը կայացվում է առանձին սենյակում: Առանձին սենյակում կարող է ներկա լինել միայն տվյալ վարույթն իրականացնող դատավորը: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: Գ Լ ՈՒ Խ 35 ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել