Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1531 մայիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մայիսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 մայիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Թամարա Սարգսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաղաքացի Թամարա Սարգսյանը 13.05.2013թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999թ. ապրիլի 14-ի ՀՀ օրենքի (շարադրված նոր խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2011թ. հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքով) 6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:

2. Վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնավորումները. «... վիճարկվող օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Օրենսդիրը «պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածի» սկզբունքը սահմանելով, գործադիրը և դատական մարմինները դրանով առաջնորդվելով և այն կիրառելով, խախտում են իրավական որոշակիության սկզբունքը դրանով իսկ խախտելով նաև անձի սեփականության իրավունքը և օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքը»։

Դիմողի պնդմամբ. «... գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին իրականում տեղեկացված չլինելու պարագայում տեղեկացված համարվելու դեպքում ինքը զրկվել է նաև իր սեփականության իրավունքի խախտումը վերացնելու և խախտված իրավունքը վերականգնելու դատական պաշտպանության հնարավորությունից և արդար դատաքննության արդյունավետ երաշխիքներից»։

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և 69-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Թամարա Սարգսյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

31 մայիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել