ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365 — Համիրավ պահանջներ 1.
Ամփոփում
Հոդված 365. Համիրավ պահանջներ 1. Պահանջների համիրավության դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել պարտապանին: Մինչև համիրավ պարտատերերից մեկի պահանջ ներկայացնելը, պարտապանն իրավունք ունի իր հայեցողությամբ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարել պարտավորությունը: 2. Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են պարտապանի և այլ համիրավ պա
Ամբողջ Տեքստ
Հոդված 365. Համիրավ պահանջներ 1. Պահանջների համիրավության դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել պարտապանին: Մինչև համիրավ պարտատերերից մեկի պահանջ ներկայացնելը, պարտապանն իրավունք ունի իր հայեցողությամբ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարել պարտավորությունը:
2. Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են պարտապանի և այլ համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:
3. Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորությունը լրիվ կատարելը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ պարտավորությունը կատարելուց:
4. Պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հավասար բաժիններով հատուցել նրանց հասանելիքը, եթե այլ բան չի բխում նրանց հարաբերություններից: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
