ՍՈՖԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՍՈՖԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
28 հուլիսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի I-ին դատական կազմը
Նախագահությամբ` Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Զ. Ղուկասյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Սոֆիկ Գասպարյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Սոֆիկ Գասպարյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու`
օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ
իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։
Ս. Գասպարյանը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է, քանի որ հայրենիքի պաշտպանության մարտերում զոհվածի մայր է. կենսաթոշակառու եւ եկամտի այլ աղբյուր չունի։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի, մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի I-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
Սոֆիկ Գասպարյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
160 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել
քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
Ս. Գասպարյանին ազատել պետտուրքի վճարումից։
Անդամներ 4. half 2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
