Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան21 դեկտեմբերի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 21 դեկտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

21 դեկտեմբերի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Հ.Դանիելյանի և Ռ.. Պապայանի

Քննության առնելով Արմեն Համամջյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղաքացի Արմեն Համամջյանը 16.11.2007թ. դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի և 160-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների սահմանադրականությունը։ Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև վիճարկվող օրենսդրական դրույթների ուսումնասիրությունը վկայում է, որ նրա կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի վկայակոչման ընթացքում որոշակի շփոթություն է տեղի ունեցել, իրականում խոսքը վերաբերում է 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին:

2. Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1-ին, 2 և 5-րդ կետերի, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (է) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից։

3. Դիմումատուն, Սահմանադրական դատարանին ներկայացնելով ընդհանուր իրավասության դատարաններում քննության առնված իր գործի փաստական հանգամանքները, փորձել է հիմնավորել, որ իր իրավունքները խախտվել են առաջին և վերաքննիչ ատյանի դատարանների կողմից դատաքննության ընթացքում վերջիններիս կողմից բավարար հետևողականություն և գործնականություն չդրսևորելու պատճառով: Մասնավորապես, նա իր դիմումի մեջ նշում է, որ վերաքննիչ դատարանի դատավորը մերժել է պարտավորեցնել քաղաքապետարանին իրեն ուղարկել 22.07.2007թ. դիմումի պատասխանը, կամ որ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառված իրավունքը եղել է «ամբողջովին սխալ» և անհիմն: Դիմումի մեջ տեղ են գտել նման բնույթի այլ պնդումներ։

4. Դիմումատուի կողմից հիմնավորումներն ու փաստարկներն ամբողջությամբ վերաբերում են իրավունքի կիրառման հարցերին, վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի առաջ քաշումն ունի զուտ ձևական բնույթ, որը չի ուղեկցվել որևէ հիմնավորմամբ. իրականում դիմումատուն վիճարկում է ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի օրինականության հարցը:

Ցանկանալով Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների 1-ին մասերի հետ վիճարկվող դրույթների հակասության փաստի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորում բերել, դիմումատուն որպես այդպիսին ներկայացնում է այդ դրույթների հակասությունը ոչ թե Սահմանադրության վերոնշյալ հոդվածների, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի՝ 90-րդ հոդվածի 3-րդ մասի հետ: Սահմանադրական դատարանն իր պրակտիկայում արդեն բազմիցս նշել է, որ Սահմանադրական դատարանի ընդդատությունից դուրս են իրավունքի կիրառման, որ նույնն է, թե դատական ակտի օրինականության գնահատման հարցերը։ Ինչպես նշել է Սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-668 որոշման մեջ «...Դիմողը նորմի հակասահմանադրականության որևէ փաստարկ չի ներկայացնում, այլ առաջ է քաշում այդ նորմի կիրառման պարագայում դատարանների վճիռների հիմնավորվածության խնդիրը, որի գնահատումը Սահմանադրական դատարանի իրավասության մեջ չի մտնում»:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4 և 7-րդ կետերով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Ա. Համամջյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 160-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասին, չընդունել քննության։

ՀՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՔԱՐՏՈՒՂԱ

3ՐՈՒԹՅՈՒՆ

wus

21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2007 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել