ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 294 — Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 294. Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում 1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում ՀՎՀՀ-ն փոխանցվում է կազմակերպության իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝ 1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում են մեկ այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, իսկ միացող կազմակերպության կամ կազմակերպությունների ՀՎՀՀ-ն հանվում է հաշվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 294. Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում 1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում ՀՎՀՀ-ն փոխանցվում է կազմակերպության իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝ 1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում են մեկ այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, իսկ միացող կազմակերպության կամ կազմակերպությունների ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից. 2) կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից. 3) կազմակերպությունների առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում նոր առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է առանձնացումը, շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով. 4) կազմակերպությունների բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից:
2. Կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացնում է հարկային մարմին` Կառավարության սահմանած կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանած կարգով: (294-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
