«ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 44 | «ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏի՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏի ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Հայկ Սարգսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Սարգսյանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս անձին Սահմանադրական դատարանի Գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիմքով ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը նոր հանգամանքներով» հանգեցնելով անձի դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/9225/05/16 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված դրույթը հնարավորություն չի տալիս անձին վերականգնելու իր խախտված իրավունքներն ու ազատությունները միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Ըստ Դիմողի նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայմանը վերաբերող նորմերը պետք է նախատեսեն դատական ակտերի վերանայման այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կընձեռի լիարժեքորեն վերականգնել խախտված իրավունքները և ազատությունները: Դիմողը փաստում է, որ այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը, գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, բացահայտելով վիճարկվող իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը, արտահայտել է որոշակի իրավական դիրքորոշումներ, իսկ այդ իրավանորմը դատական պրակտիկայում կիրառվել է Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ, ապա Սահմանադրական դատարանի գործի վարույթը կարճելու մասին որոշումը ևս պետք է հիմք հանդիսանա ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման համար»: Դիմողը նշում է, որ հակառակ դեպքում կստացվի, որ անձը, որի գործով համապատասխան իրավանորմը կիրառվել է Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ, զրկված է իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու հնարավորությունից, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ինչպես արդարադատության մատչելիության սկզբունքի, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման: Դիմողի պնդմամբ Հատկանշական է նաև այն, որ նոր հանգամանքների հիմքով ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հարցում ՀՀ վճռաբեկ դատարանի դատական պրակտիկայում ոչ միայն առկա չէ միասնական դատական պրակտիկա, այլ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայում նախատեսող միատեսակ իրավանորմերը կիրառվում են իրար հակասող մեկնաբանությամբ»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Սահմանադրական դատարանը, վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ, հանգում է հետևյալ եզրակացության. Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հստակ սահմանված է Սահմանադրական դատարանի այն որոշումների շրջանակը, որոնք հիմք են հանդիսանում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, դրանք են Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ, այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Հետևաբար Սահմանադրական դատարանը փաստում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք են միայն Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության կայացված որոշումները, որոնք չեն ներառում Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ դատական կազմերի որոշումները: Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր 2017 թվականի մարտի 28-ի ՍԴՈ-1359 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի Սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարումն իրավական անվտանգության ապահովման երաշխիք է, և կարևորել, որ օրենսդրորեն անհրաժեշտ է ապահովել, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ հաշվի առնելով ոչ միայն որոշման եզրափակիչ, այլև պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություններ: Անդրադառնալով Դիմողի կողմից իր անհատական դիմումում վկայակոչված Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 15-ի ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշմանը և այն նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք չդիտարկելու հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 15-ի ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշմամբ վարչական դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը կարճել է տվյալ գործով սահմանադրաիրավական վեճի բացակայության հիմքով: Ընդ որում Սահմանադրական դատարանը տվյալ աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով սահմանված իրավակարգավորումները հստակ բացահայտելով դրանք, և չի տվել վիճարկվող դրույթների կապակցությամբ որևէ նոր մեկնաբանություն: Այսպես Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի [այսուհետ Օրենք] կիրարկումն ապահովելու մասին» 2014 թվականի օգոստոսի 28-ի թիվ 895-Ն որոշման 3-րդ հավելվածով սահմանված կարգի 37-րդ կետը նախատեսում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները (այդ թվում 56-րդ հոդվածի 4-րդ մասով) համարել որպես Օրենքով սահմանված կարգով նշանակված: Նման պայմաններում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված կենսաթոշակը համարվում է Օրենքով նշանակված կենսաթոշակ և հաշվարկվում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի, հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում: Այս հանգամանքը փաստված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից` ի պատասխան սույն գործով զեկուցող դատավորի ներկայացրած հարցադրումների 2022 թվականի հունվարի 26-ի գրությամբ որպես Օրենքով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակների նշանակման և հաշվարկման հարաբերությունները կանոնակարգող նորմերի իրավակիրառ պրակտիկայում ստացված այնպիսի մեկնաբանություն, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված կենսաթոշակը համարվում է Օրենքով նշանակված կենսաթոշակ և հաշվարկվում Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման 3-րդ հավելվածի 37-րդ կետը փոփոխվել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1986-Ն որոշմամբ: Տվյալ որոշմամբ 3-րդ հավելվածի 37-րդ կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 37.1-37.3-րդ կետերով. 37.1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի
1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով.
2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: 37.2. Եթե սույն կարգի 37.1-ին կետի համաձայն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափով։ 37.3. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով հաշվի առնելով սույն կարգի 37.1-ին և 37.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները»։ Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով հստակ նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին կենսաթոշակ նշանակելու կարգը: Ընդ որում նշանակված կենսաթոշակը համարվում է Օրենքով նշանակված կենսաթոշակ և հաշվարկվում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով: Ուստի Սահմանադրական դատարանը վերոհիշյալ ՍԴԱՈ-33 աշխատակարգային որոշմամբ վիճարկվող նորմերին չի տվել որևէ նոր մեկնաբանություն, այլ վերահաստատել է օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով առկա իրավակարգավորումները: Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթի հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Այսպիսով, նկատի ունենալով, որ սույն դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորվում ինչպես Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստ, այնպես էլ դրա և Դիմողի կողմից վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, սույն անհատական դիմումով գործի քննությունն ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հայկ Սարգսյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-44
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-44
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
