Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37, 3, 9, 7, 38 եւ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37, 3, 9, 7, 38 եւ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3221 մայիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մայիսի 2012թ. ՍԴԱՈ - 32 | 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37, 3, 9, 7, 38 եւ 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37, 3, 9, 7, 38

և 17 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով թիվ 37, 3, 9, 7, 38 և 17 (ըստ սահմանադրական դատարան մուտքագրման հաջորդականության) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդունած որոշումների հետ կապված վեճերով պատգամավորության թեկնածուները ՀՀ սահմանադրական դատարան են դիմել օրենքով սահմանված ժամկետում, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 74-րդ հոդվածների պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 31-Ա որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 5-ին, ժամը 10.00- ին։

2. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 8-ին, ժամը 10.00-ին։

3. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Ա. Խաչատրյանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 12-ին, ժամը 10.00-ին։

4. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Մ. Թոփուզյանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 15-ին, ժամը 10.00-ին։

5. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթևոսյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 64 որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասի հիմքով սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 19-ին, ժամը 10.00- ին։

6. 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի դիմումի հիման վրա «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշման հետ կապված վեճով» գործն ընդունել քննության։

Սույն գործով զեկուցող նշանակել սահմանադրական դատարանի անդամ Վ. Հովհաննիսյանին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասի հիմքով սույն գործով դատաքննությունն սկսել 2012 թվականի հունիսի 22-ին, ժամը 10.00- ին։

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ քննության ընդունված գործերի դատաքննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով։

8. Պահանջել պատասխանող կողմերից համապատասխան գործով գրավոր բացատրությունը ներկայացնել գործի դատաքննությունից առնվազն 7 օր առաջ այն դիմողին տրամադրելու և դրա առնչությամբ դիմողի նկատառումները նիստից առնվազն երեք օր առաջ դիմողի կողմից սահմանադրական դատարան ներկայացնելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 մայիսի 2012 թվականի

ՍԴԱՈ-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել