ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 65 — Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են ա
Ամփոփում
Հոդված 65.Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար 1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը եւ այն հանգամանքները, որոնց հետեւանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել: 2. Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 65.Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար
1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը եւ այն հանգամանքները, որոնց հետեւանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
2. Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
3. Հանցափորձի համար ազատազրկման ձեւով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
4. Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
4.1. Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:
(65-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
