Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 308 — Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 308AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 308 — Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 308. Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը 1. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝ 1) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ` ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը, բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 308. Հարկ վճարողների ցանկերի հրապարակումը 1. Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝ 1) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ` ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը, բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը, գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը, դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը, ե. (ենթակետն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն ) ե.1. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած արտադրատեսակների ցանկերը՝ արժեքային և քանակական չափերով, զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ. 2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի և վճարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով: Սույն կետում նշված ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները: (308-րդ հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-193-Ն, փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն, 12.04.22 ՀՕ-103-Ն, փոփ., լրաց.

23.03.22 ՀՕ-88-Ն ) ( 12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 23.03.22 ՀՕ-88-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել