ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Անտառավերականգնումը 1.
Ամփոփում
Հոդված 29. Անտառավերականգնումը 1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված և այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով: 2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսու
Ամբողջ Տեքստ
Հոդված 29. Անտառավերականգնումը 1. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված և այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ՝ նախկինում անտառածածկ տարածքների վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով:
2. Անտառավերականգնման աշխատանքների ծավալների և ձևերի ընտրությունը, ինչպես նաև այդ աշխատանքների համար տնտեսապես արժեքավոր ծառատեսակների ընտրությունը կատարում են անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող իրավաբանական և ֆիզիկական անձինք` անտառաշինական նախագծերի, անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի և անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգի համաձայն:
3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: (29-րդ հոդվածը փոփ.
25.0 5.22 ՀՕ-141-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
