Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 165 — Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 165AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 165 — Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 165. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը 1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը: 1.1. Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դ

Ամբողջ Տեքստ

Հոդված 165. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը 1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական վարույթի ավարտը: 1.1. Դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին։

2. Դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատավորի լիազորությունների կասեցումը տևում է մեկ ամսից ավելի, ապա տվյալ դատավորի փոխարեն դատարանում շարունակում է պաշտոնավարել համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը՝ սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, իսկ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորի բացակայության դեպքում տվյալ դատավորի պաշտոնը համարվում է թափուր:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում, եթե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: (165-րդ հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ 09.06.22 ՀՕ-151-Ն, լրաց.

23.12.22 ՀՕ-575-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ԳԼՈՒԽ 22 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել