Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան6 մարտի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 6 մարտի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

6 մարտի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Ֆ.Թոխյանի

Զ.Ղուկասյանի

Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 18.02.2009թ. դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրույթի սահմանադրականության հարցը։ 2.Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (ժդ) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

3. Քաղաքացի Ռ. Թորոսյանը սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում նշում է, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 19- դ հոդվածի դրույթներին։

Ըստ դիմողի.«Սահմանադրության

19-րդ հոդվածով սահմանված «ողջամիտ

ժամկետը» դա 3,5 ամիսն է։ Այսինքն ստացվում է, որ սահմանադրական «ողջամիտ ժամկետ» նորմը Բարձր դատարանի համար նշանակություն չունի կամ, պարզապես, դա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված 6 ամիսն է»:

4.«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասին 3-րդ պարբերության համաձայն .«Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ`«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով, որի ժդ) կետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն ունեն. «դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով»

Սահմանադրական դատարան հասցեագրված իր դիմումով քաղաքացի Ռ. Թորոսյանը բարձրացրել է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Չբավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը և դիմումի քննության ընդունումը մերժել:

Նախագահող՝

Անդամներ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մարտի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել