ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1120 — Հեղինակային իրավունքի պահպանության նշանը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանը (վերնագիրը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն) 1. Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է` 1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից. 2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից). 3) ստեղծագործ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1120. Հեղինակային իրավունքի պահպանության նշանը (վերնագիրը փոփ.
15.06.06 ՀՕ-143-Ն) 1. Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է` 1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից. 2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից). 3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ: (1120-րդ հոդվածը փոփ.
15.06.06 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
