«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 339-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2020թ. ՍԴԱՈ - 82 | «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 339-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 339-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը կարճելու մասին առաջարկությունը Սահմանադրական դատարանը
ՊԱՐԶԵՑ
.
1. «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 21-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ դատարանների կողմից վիճարկվող օրենքի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ, հակասում է Սահմանադրության դատական պաշտպանության իրավունքին վերաբերող դրույթներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ՍԴՈ-1051 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներին: Դիմողը գտնում է, որ Օրենսդիրը, վիճարկվող օրենքն ընդունելով, ինչպես նաև փոփոխելով Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ էության, շրջանցել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 որոշման մեջ հստակ նշված այն մեկնաբանությունը, ըստ որի եթե իրավաբանական անձն իր կամահայտնությամբ չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների սահմանափակ բողոքարկման իրավունքը խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ըստ դիմողի «այն դեպքում, երբ քաղաքացիա-իրավական հարաբերությունների սուբյեկտները, իրենց կամահայտնությամբ, համաձայնագիր կնքելու միջոցով, չեն գալիս համաձայնության առ այն, որ իրենց միջև առաջացող վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կամ արբիտրաժի միջոցով, ապա այդ դեպքում ֆինանսական կազմակերպություն-հաշտարար հարաբերություններն իրենցից կներկայացնեն հանրային-իրավական հարաբերություններ, քանի որ այն հիմնված չի լինի քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտների հավասարության, կամքի ինքնավարության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքների վրա: Ավելին, այն հիմնված կլինի մեկ կողմի (Հաշտարարի) մյուսի վարչական ենթակայության վրա, ուստի այս առումով կիրառելի կլինի հանրային իրավունքի հարաբերությունները կարգավորող նորմերը, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և այլ միջազգային պայմանագրերն այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հաշտարար-ֆինանսական կազմակերպություն իրավահարաբերությունների նկատմամբ»:
3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ, նշում է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Պատասխանողն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(86)12 հանձնարարականին, որի 3-րդ պարագրաֆում անդամ պետություններին խորհուրդ է տրվում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ստեղծել համապատասխան մարմիններ, որոնք ներառված չեն դատական համակարգում, և որոնց կողմերը կարող են դիմել ոչ մեծ գումարի հայցապահանջներով, ինչպես նաև իրավունքի կոնկրետ ոլորտների խնդիրներով վեճերի լուծման համար: Ըստ պատասխանողի գործող օրենսդրության համաձայն Հաշտարարը հանդիսանում է անձանց իրավունքների պաշտպանության ապահովման այլընտրանքային ինքնուրույն ձև օժտված վեճերի լուծման համար ինքնուրույնության բավարար աստիճանով: Պատասխանողը նշում է որ Հաշտարարի կողմից կայացված և կողմերի համար դեռևս պարտադիր չդարձած որոշումը կարող է դատական կարգով վիճարկվել ըստ էության, եթե կողմերի միջև առկա չէ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ գրավոր համաձայնագիր: Սակայն, վիճարկվող դրույթը վերաբերում է կողմերի համար արդեն պարտադիր դարձած որոշմանը, որի չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ դատարանը պարզաբանում է պահանջի Հաշտարարին ենթակա չլինելու, Հաշտարարի կայացրած որոշման ընթացակարգային կանոնների պահանջների խախտման, Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Եզրափակելով պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, դիմողն այնուամենայնիվ խնդրահարույց է համարում Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, որում իր կարծիքով շրջանցվել է Սահմանադրական դատարանի 09.10.2012 թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ հստակ նշված այն մեկնաբանությունը, ըստ որի եթե իրավաբանական անձը իր կանոնադրությամբ չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների սահմանափակ բողոքարկման իրավունքը խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը, վիճարկելով Օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, ըստ էության բարձրացնում այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողը չի վիճարկում Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իր կարծիքով վիճահարույց 16-րդ հոդվածի 1-ին մասը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույթները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումը, ըստ որի ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ . ԹՈՎՄԱՍՅԱՆ
14 ապրիլի 2020 թվականի
ՍԴԱՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
