ՄԻՍԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | ՄԻՍԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 5 հոկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Միսակ Մարտիրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Միսակ Մարտիրոսյանը 20.09.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.
դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք դատավարական ժամկետներ իր նկատմամբ կիրառվել են խախտմամբ: Դիմողը նշում է, որ իր համար անհասկանալի է դատարանների կողմից խնդրո առարկա դրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ այն վերաբերում է միայն քրեական վարույթի մասնավոր մասնակիցներին: Նրա կարծիքով` դատարանները դատավարական ժամկետների պահպանման պարտականությունը վերապահել են միայն քրեական վարույթի մասնավոր մասնակիցներին ազատելով դատավարության հանրային մասնակիցներին այդ պարտականությունից: Դիմողի կարծիքով իր գործի շրջանակներում իրավակիրառական պրակտիկայում ձևավորված իրավական դիրքորոշումն առ այն, որ դատավարական փաստաթղթերի առաքման կազմակերպական (տեխնիկական) գործողություններ կատարելու ժամկետը նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետի կամ դատախազի կողմից որոշման օրինականությունն ստուգելու 7-օրյա ժամկետի մեջ չի հաշվարկվում, անընդունելի է, քանի որ նման պարագայում խախտվում է ոչ միայն կողմերի հավասարության սկզբունքը, այլ նաև դատարանի մատչելիության սկզբունքը: Դիմողի համոզմամբ` վեճի առարկա իրավանորմը ձևակերպված է այնքան անորոշ, որ իրավակիրառական պրակտիկայում հանգեցրել է այնպիսի մեկնաբանության ու կիրառման, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից դիմողի համար ցանկալի որոշումների կայացման համար նախատեսված ժամկետների պահպանումը որևէ կապ չունի դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի հետ: Ավելին, համապատասխան դատական ակտերում այն վկայակոչելով դատարանն ընդգծել է, որ այն վերաբերում է անհրաժեշտ դատավարական գործողությունների կատարման ժամկետների սկզբի հաշվարկին, որպեսզի վտանգի տակ չդրվի կայացված որոշման իրավաչափությունը վիճարկելու եղանակով արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու` անձի իրավունքը, այլ ոչ թե քրեական վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված որոշումների ուղարկմանը: Անհատական դիմումին առաջադրվող պահանջներից է նաև, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Խնդրո առարկա գործով` անձը, դիմելով Սահմանադրական դատարան, վիճարկել է դատական ակտերում հիշատակված, սակայն իր նկատմամբ իրավական հետևանքներ չառաջացրած օրենքի նորմը: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ` մասնավորապես արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ... բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Միսակ Մարտիրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
5 հոկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
