ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 38 — Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը 1.
Ամփոփում
Հոդված 38. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը 1. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով: 2. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը: 3. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախս
Ամբողջ Տեքստ
Հոդված 38. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը 1. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով:
2. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
3. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջետային հայտի նախագիծը նախապատրաստում է Դատական դեպարտամենտը:
4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը, ստանալով դատարանների աշխատակազմերի նախապատրաստած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կամ բյուջետային հայտի նախագծերը, կազմում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը:
5. Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը։
6. Բարձրագույն դատական խորհրդի հաստատած բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Կառավարություն:
7. Բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:
8. Սահմանված ժամկետում պետական բյուջեն չհաստատվելու դեպքերում մինչև դրա հաստատումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
9. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Դատական դեպարտամենտի ղեկավարը:
10. Չկանխատեսված ծախսերը ֆինանսավորելու նպատակով բյուջեի առանձին տողով նախատեսվում է դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդ: Դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
11. Պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարություն:
12. Դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու համար դատարանների և Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
