ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի ապրիլի 14- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2․1․Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ՝ հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաև մինչև գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»։ Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «և հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:»: Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչական կամ սնանկության» բառերը փոխարինել «վարչական, հակակոռուպցիոն կամ սնանկության» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն» բառերով: Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հոկտեմբերի 15 Երևան ՀՕ-335-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-335-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.08.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.10.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.08.2022 Հիմնական ակտ 14.04.2021, ՀՕ-335-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն 09.02.2018, ՀՕ-110-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-335-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
