Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Զուտացման անվերադարձելիությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Զուտացման անվերադարձելիությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Զուտացման անվերադարձելիությունը 1. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` համակարգում իրականացվում է զուտացում, ապա զուտացման արդյունքում վճարահաշվարկային համակարգի մասնակցի մոտ այլ մասնակցի (մասնակիցների) հանդեպ կարող է առաջանալ վճարում կատարելու միայն մեկ զուտ պարտավորություն կամ վճարում ստանալու միայն մեկ զուտ պահանջ: 2. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային համակարգում իրականացվում է զուտաց

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Զուտացման անվերադարձելիությունը 1. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` համակարգում իրականացվում է զուտացում, ապա զուտացման արդյունքում վճարահաշվարկային համակարգի մասնակցի մոտ այլ մասնակցի (մասնակիցների) հանդեպ կարող է առաջանալ վճարում կատարելու միայն մեկ զուտ պարտավորություն կամ վճարում ստանալու միայն մեկ զուտ պահանջ:

2. Եթե վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն` վճարահաշվարկային համակարգում իրականացվում է զուտացում, և վճարահաշվարկային փաստաթուղթը մուտքագրվել է վճարահաշվարկային համակարգ և համարվում է անվերադարձելի մինչև վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը, ապա այդ վճարահաշվարկային փաստաթղթերի զուտացումը չի կարող անվավեր ճանաչվել և հետ հաշվարկվել:

3. Զուտացման հիման վրա հաշվարկներ իրականացնող համակարգերում գործում են սույն օրենքի 9-րդ հոդվածի կանոնները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել