Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ հաշվետվությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ հաշվետվությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 58. Գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ հաշվետվությունը 1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) կառավարչի ներքին կազմակերպական կառուցվածքը. 2) եկամուտների և ծախսերի հաշվարկը. 3) ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները. 4) գործունեության համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը. 5) հիմնական մրցակիցներին ու մրցակցությանը դիմակայելու մեթոդները. 6) կառավարման մեթոդներն ու հն

Ամբողջ Տեքստ

Հոդված 58. Գործարար ծրագիրը և դրա վերաբերյալ հաշվետվությունը 1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) կառավարչի ներքին կազմակերպական կառուցվածքը. 2) եկամուտների և ծախսերի հաշվարկը. 3) ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները. 4) գործունեության համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը. 5) հիմնական մրցակիցներին ու մրցակցությանը դիմակայելու մեթոդները. 6) կառավարման մեթոդներն ու հնարավոր ռիսկերի գնահատումը. 7) ֆոնդի կառավարման գործունեության, ինչպես նաև սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման (եթե սույն օրենքով սահմանված կարգով ստացվել է դրա թույլտվությունը) վերաբերյալ գործարար կանխատեսումների առավել մանրամասն նկարագրությունը. 8) այն ֆոնդը (ֆոնդերը), որի հետ նախատեսվում է կնքել ֆոնդի կառավարման պայմանագիր, և (կամ) այն ֆոնդի (ֆոնդերի) տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի), որը նախատեսվում է ստեղծել. 9) ներդրումային քաղաքականությունը, որը մտադիր է որդեգրել կառավարիչը, ֆոնդի ակտիվների ներդրման ուղղությունները և ռիսկերի կառավարման համակարգը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Կառավարիչը կարող է գործարար ծրագրում ներկայացնել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված տեղեկություններ:

3. Գործունեության ընթացքում կառավարիչը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված, ինչպես նաև հետագայում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:

4. Կառավարիչը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել