Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.11 — Գնման գործընթացի կասեցումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.11AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.11 — Գնման գործընթացի կասեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.11. Գնման գործընթացի կասեցումը 1. Բացառությամբ «Գնումների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.11. Գնման գործընթացի կասեցումը 1. Բացառությամբ «Գնումների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը:

2. Այն դեպքերում, երբ, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին որոշում: Դատարանը սույն մասով նախատեսված որոշումը դրա կայացման օրն անհապաղ ուղարկում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինն այդ որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում: (234.11-րդ հոդվածը փոփ. 04.03.26 ՀՕ-56-Ն) (հոդվածը 03.07.26 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել