Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմա

Ամբողջ Տեքստ

Հոդված 112. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը 1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել ընկերության հասարակ (սովորական) կամ այլ քվեարկող բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի` ընկերության կողմից լրացուցիչ թողարկվող բաժնետոմսեր գնելու նախապատվության իրավունք: (112-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, խմբ.

26.05.21 ՀՕ-238-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել