ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-512-Ն) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 1 -րդ, 31 2 -րդ, 31 3 -րդ հոդվածներով՝ « Հոդված 31 1 . Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրականացնող անձի նկատմամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադարեցումից, կիրառում է նաև հետևյալ պատասխանատվության միջոցները` ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական. բ) տուգանք: Հոդված 31 2 . Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը 1. Լիազորված մարմինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:
2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական:
3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը` ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները. բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Հոդված 31 3 . Տուգանքը 1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝ ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով. բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով. գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չափով. դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով. ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` 100 000 դրամի չափով. զ) սույն օրենքի 31 2 -րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով. է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 100 000 դրամի չափով. ը) սույն օրենքի 31 2 -րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ 2 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:»: Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝ «զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31 3 -րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-25-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-25-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.01.2006-01.01.2020) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.102 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.01.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.01.2006 Ուժը կորցրել է 01.01.2020 Հիմնական ակտ 16.12.2005, ՀՕ-25-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2002, ՀՕ-512-Ն 26.12.2002, ՀՕ-512-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 դեկտեմբերի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-25-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
